Եկեք պատգամավորների աշխատավարձերը տանք այսօրվա դրությամբ սահմանին կանգնած ծառայողներին

Արևելյան մարտարվեստների մարզիչ, դերասան, «Armenian Power» մարտական ակումբի հիմնադիր Էրիկ Օհանյանն առաջարկում է պատգամավորներին իրենց աշխատավարձերը տրամադրել սահմաններում աշխատողներին:

«Քանի որ ՀՀ-ում բյուջե չկա, որ սահմանամերձ գոտիներում աշխատողների աշխատավարձը բարձրացնեք, կառաջարկեմ ՀՀ ազգային ժողովի պատգամավորների աշխատավարձը տալ այսօրվա ազգային ծառայողներին՝ սահմաններում աշխատողներին, իսկ նրանց աշխատավարձը տալ ՀՀ պատգամավորներին:

Պատգամավորների աշխատանքային ժամը օրվա մեջ 8-12 ժամ է, օրվա վերջ գնում են ուր ուզում են, տեսնում են, ով իրենց սպասում է, արթնանում են անպայման տանը, ուտում են ինչ իրենք ուզում են, շաբաթ և կիրակին անցկացնում են իրենց հարազատների հետ:

Շնորհակալ ենք Ձեր աշխատանքի համար:

Այդ ամենի համար ստանում են ամենաքիչ աշխատավարձը երևի 500.000 դրամ, իսկ սահմանում  աշխատողը, օրվա մեջ աշխատում է 24 ժամ, ուտում քարից փափուկ, բամբակից պինդ ինչը չի շարժվում, քննում են ավտոմատի հետ, արթնանում դզոտիկում, շաբաթ կիրակին անցկացնում երկուշաբթի, երեքշաբթիի պես: Աշխատավարձ են ստանում՝ ամոթ է, (ծիծաղելի է, շատ ծիծաղելի է):

Երկու աշխատանքներն էլ կոչվում են «ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»: Այդ փոփոխությունից հետո կերևա, կաշառքը վերացա՞վ ու ով կմնա ծառայելու:

Լավ, գոնե իրար գումարենք երկուսուկես անենք. Օրինակ՝ 500.000+ամոթա:2= աշխատավարձ», – իր ֆեյսբուքյան էջում գրել է նա:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS