Ես արդեն 4-րդ անգամ եմ ամուսնալուծվում ու չեմ ամաչում դրա համար․․․Թող նրանք ամաչեն, ովքեր զուր են ապրում իրենց կյան-
քը, ընդ որում սխալ մարդու կողքին։Ես 49 տարեկան եմ, այս պահի դրությամբ միայնակ եմ։Որոշել եմ որոշ ժամանակ հանգիստ ապ-
րել՝ առանց տղամարդու ներկայության, մտորել կյանքիս մասին, ինքս ինձ ժամանակ հատկացնել։ Ու չեմ կարծում, որ սխալ եմ, ով է
ասել, որ պարտադիր պետք է լինել ամուսնացած՝ երջանիկ լինելու համար։

Այնպես է ստացվել,որ ես 4 անգամ ամուսնացել եմ,բայց 4 անգամն էլ եղել է սեր։Ու ամեն անգամ իմ գաղափարն է եղել ամուսնալուծ-
վելը, քանի որ գալիս էր մի պահ, երբ հոգնում էինք իրարից,նախկին զգացմունքներից էլ ոչինչ չէր մնում։Իսկ ինչի՞ համար մնանք մի-
ասին, եթե կարող ենք առանձին ավելի լավ ապրել։Սակայն կա մի խնդիր․ իմ ծանոթներն ու բարեկամները շարունակ քննադա-տում
են ինձ, քիչ է մնում քարկոծեն։

Բայց չէ որ ես նույն կերպ չեմ վարվում՝ իմանալով հանդերձ,որ իմ ծանոթ կանանցից շատերի ամուսինները հավատարիմ չեն,չեն աշ-
խատում,կամ գումարը տուն չեն բերում, երեխաների հետ չեն զբաղվում,իրենց կանանց անտեսում են,ձեռք են բարձրացնում․․ Բայց
կարևորն այն է, որ նրանք ամուսնացած են։Կյանքն անցնում է,իսկ նրանք այդպես էլ չեն իմանում,թե ինչ է կանացի երջանկությունը։
Ապրում են՝ սրտում պահելով ցավ ու արցունքներ։

Իսկ ես երբեք թույլ չեմ տվել, որ որևէ տղամարդ ինձ վերաբերվի այնպես, ինչպես ինձ դուր չի գալիս։ Ես միշտ ինքս ինձ թագուհի եմ
համարել, ու դրա համար էլ ստացել եմ այն, ինչ ուզել եմ։Շատերն ինձ միայնակ ու դժբախտ են համարում։ Ուրեմն իմացեք, սիրելի իմ
ընկերուհիներ, կոլեգաներ, հեռավոր բարեկամուհիներ,ես միայնակ չեմ, ես սիրված կին եմ,քանի որ ես ինքս ինձ սիրում եմ։ Իսկ դուք
կարող եք ապրել ձեր «տղամարդկանց» հետ, ովքեր բացի բազմոցին պառկելուց ոչինչ չեն կարողանում անել։
