Ես գնացի առաջին հանդիպման… այդ աղջիկն ամբողջ կյանքում կհիշի իմ տված դասը

Ասաց «ողջույն» և պայուսակից հանեց հեռախոսը:

Մոտեցավ մատուցողը և նա 6000 դրամ արժողությամբ կոկտեյլ պատվիրեց և կրկին մտավ հեռախոսի մեջ: Փորձում եմ հետը զրուցել և ստանալ հարցերիս պատասխանները: Մի քանի րոպե լռությունից հետո հարցրեցի.

—Դու իսկապես պատրաստվու՞մ ես ամբողջ երեկո մնալ հեռախոսի մեջ:

Ինչի արդյունքում նա նայեց ինձ «երևի կատակում ես» հայացքով և կրկին վերադարձավ հեռախոսին:

Մատուցողը բերեց կոկտեյլը և ճաշատեսակների մենյուն: Նա ընտրեց ամենաթանկ ուտեստները, իսկ երբ փորձեցի կրկին խոսել հետը, նա հայացքով կարծես ասաց.

—Չես կարող մի քիչ լռել…

Ես արդեն գլխի էի ընկել, որ նա այն աղջիկներից է, ովքեր ծանոթանում են համացանցի միջոցով, գնում են հանդիպման, անվճար հաց են ուտում և կոկտեյլ են խմում, իսկ վերջում մեկընդմիշտ հրաժեշտ են տալիս: Ի դեպ, ես առաջարկել էի հանդիպել սրճարանում, իսկ նա ասաց, որ ռեստորան է ուզում:

Որոշեցի, որ նրան պիտի դաս տամ:

Ընթրիքից հետո ընկերուսիս ևս մի կոկտեյլ պատվիրեց: Ես ասացի, որ պիտի 2 րոպեով լքեմ նրան, բայց ինձ թվում է, որ նա նույնիսկ չնկատեց բացակայությունս:

Մոտեցա մատուցողին, նա նայեց ինձ և ասաց.

—Չստացված հանդիպում է, չէ՞:

Ես խնդրեցի նրան առանձին հաշվել, չնայած նրան, որ դրա մասին պետք է նախօրոք զգուշացնել: Մատուցողը մտավ իմ դրության մեջ, օգնեց: Ես վճարեցի իմ կերածի համար և դուրս եկա:

40 րոպե անց սկսեցի անվերջ զանգեր և հաղորդագրություններ ստանալ այդ աղջկանից, բայց չպատասխանեցի: Թող իմանա, որ մարդկանց հետ չի կարելի այդպես վարվել:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS