Ես դեկրետում եմ, իսկ ամեն առիթով ինձ ասում է, որ ես չեմ աշխատում ու ապրում եմ իր հաշվին․ Նա ամեն օր ինձ ձրիակեր է ան-վանում․․․

Ես դեկրետում եմ, իսկ ամեն առիթով ինձ ասում է, որ ես չեմ աշխատում ու ապրում եմ իր հաշվին․ Նա ամեն օր ինձ ձրիակեր է ան-
վանում․․․Ես հիմա հայտնվել եմ սարսափելի իրավիճակում: Գտնվում եմ դեկրետում, երեխաս 8 ամսական է, ունեմ ամուսին, բայց
ապրում եմ օնլայն աշխատած փոքր գումարով, ու նաև ծնողներս են օգնում իրեն հնարավորությունների սահմաններում:

Ամուսնացել եմ սիրելով, սակայն վերջերս շատ են իմ կյանքում տհաճ միջադեպերը: Ծնողներս ի սկզբանե չէին հավանում ապագա
ամուսնուս, նրանց չէր գոհացնում սիրելիիս վերաբերմունքն իմ ու մեր ապագայի հանդեպ:Իսկ ինձ համար ամեն ինչ լավ էր,ու ես չէի
սպասում, որ մեր ընտանիքը կարող է այս օրն ընկնել:Ամուսինս, երբ մենք դեռ նոր էինք սկսել ընկերություն անել, հաճախ էր խոսում
այն մասին, որ ժամանակակից իրականության մեջ կանայք ու տղամարդիկ պիտի հավասար լինեն:

Նա ինձ նվիրում էր ծաղիկներ, կոնֆետներ, փոքր նվերներ,բայց,օրինակ,սրճարանում յուրաքանչյուրս մեր փոխարեն էինք վճարում:
Ինձ դա նորմալ էր թվում, որովհետև էլի գիտեմ նման դեպքեր:Հանդիպելուց կես տարի անց ամուսնացանք: Հարսանիքը կազմակեր-
պեցին մեր ծնողները: Երբ սկսեցինք միասին ապրել, էլի նույն ձև էինք անում. ամեն ինչի համար հավասար վճարում էինք: Անգամ
երբ խոսք գնաց երեխա ունենալու մասին, էլի որոշեցինք ամեն ինչ միասին անել:

Ես դեմ չէի,որովհետև բավականին լավ աշխատավաչձ էի ստանում,բայց ամեն ինչ փոխվեց,երբ դեկրետ գնացի:Երբ ծնվեց երեխաս,
մեծ աշխատավարձի փոխարեն սկսեցի ստանալ պետության կողմից տրվող չնչին ամենամսյա նպաստ՝ երեխայի խնամքի համար
նախատեսված: Բայց պարզվեց, որ դա կապ չունի, միևնույնն է, իմ անձնական ծախսերը ու երեխայի հետ կապված ծախսերի կեսը
պիտի ես հոգամ:Ընդ որում ամուսինս հրաժարվում է երեխայի խնամքը նույնպես կիսել, քանի որ ինքը աշխատում է:

Ես ուղղակի շոկի մեջ եմ: Երբ գնում ենք խանութ, նա դրամարկղի մոտ պահանջում է, որ գումարի կեսը ես տամ: Մի քանի օր առաջ
նա պարտքով մթերք է գնել տան համար, բայց ես պիտի վերադարձնեմ գումարի իմ բաժինը,երբ ավարտեմ թարգմանությունն ու ստ
անամ վճարը:Ես էլ չգիտեմ,թե ինչ անեմ:Ամուսինս այս ամենի մեջ ոչ մի վատ բան չի տեսնում: Նա 13 տարի ապրել է Մեծ Բրիտանի-
այում, ու ասում է, որ հենց այսպես է տեսնում ընտանիքի մոդելը, իսկ ինձ համար այս ամենն անընդունելի է:

Չեմ կարող ապրել մի մարդու հետ, ով իր հիվանդ, ջերմությունից թուլացած կնոջ համար դեղ է գնում դեղատնից, իսկ հետո էլ խնդ-
րում գումարը: Սպասում է, թե երբ պիտի փոքր երեխայի խնամող կինը իր ծնողներից գումար ուզի ու տա իրեն…Փորձել եմ խոսել
սկեսուրիս հետ, բայց նա ասում է, որ չի կարող ազդել որդու վրա: Ու առհասարակ, ես գիտեի, թե ինչ քայլի էի գնում թող հիմա չդժ-
գոհեմ:

Այնքան վատ եմ ինձ զգում…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS