Ես երբևէ վիրահատությունների չեմ դիմել. Անկեղծանում է Արփի Գաբրիելյանը և ներկայացնում լուսանկարներ

Դերասանուհի Արփի Գաբրիելյանն այս ընթացքում հեռուստատեային նախագծերում ներգրավածություն չունի։ Արփին ամառային հանգիստն ու աշխատանքը վերջին ամիսներին համատեղում է ԱՄՆ-ում։

Դերասանուհին Ինստագրամի հետևորդներին պարբերաբար ներկայանում է նորաոճ կերպարներով և ամառային look-երով։

–Երբ լուսանկար եմ հրապարակում, անկախ նրանից, ֆոտոշոփ արված է, թե ոչ, շատ–շատ են մեկնաբանում, թե ֆոտոշոփը, վիրահատությունները շատ են։

Չնայած ես վիրահատությունների չեմ դիմել, այդ ամենից չեմ նեղվում, որովհետև յուրաքանչյուրն իր կարծիքն ունի։ Նորմալ է, երբ յուրաքանչյուրը կարող է իր կարծիքը  հայտնել։ Նորմալ չէ, երբ մի մարդը բոլորին դուր է գալիս»։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS