Ես երեխայիս հանձնել եմ մոտակա մանկատուն․․․Անանուն եմ գրում, քանի որ չգիտեմ, ում հետ կիսվել, մեղքի զգացումն ինձ հանգիստ չի տալիս

Ես երեխայիս հանձնել եմ մոտակա մանկատուն․․․Անանուն եմ գրում, քանի որ չգիտեմ, ում հետ կիսվել, մեղքի զգացումն ինձ հան-
գիստ չի տալիս։Անանուն եմ գրում, քանի որ չգիտեմ, ում հետ կիսվել, մեղքի զգացումն ինձ տանջում է ամեն օր, այս պատմությունն
ինձ հանգիստ չի տալիս:Բանն այն է, որ ես ու ամուսինս չկարողացանք երեխաներ ունենալ, և որդեգրեցինք 2 տարեկան աղջնակի:

Մեր դուստրն արդեն մեծացել է, գնացել է մայրաքաղաք՝ համալսարանում սովորելու: Ես ու ամուսինս մնացինք միայնակ, և ես սկ-
սեցի դատարկություն զգալ: Հենց այդ ժամանակ էլ գործեցի կյանքիս ամենամեծ սխալը. փորձեցի դատարկությունը լցնել ուրիշ մար-
դու միջոցով:Ամուսինս դեմ էր, բայց ես նրան կարողացա համոզել, և մենք որդեգրեցինք 3 տարեկան աղջնակի:

Երբ Մարիան առաջին անգամ գրկեց ինձ և մեզ հետ եկավ, նստեց մեքենան, ես երջանիկ էի: Բայց ճանապարհին եղավ Մարիայի
առաջին մեծ լուրջ հիստերիան. նա գոռում էր, երբ ես փորձում էի գրկել նրան, հանգստացնել, ամեն ինչ ավելի էր վատանում: Երե-
խան սովոր չէր գրկախառնություններին, մանկատան սաների մոտ այդպես է լինում:

Այդ օրը մենք մի կերպ հասանք տուն, սակայն երեկոյան հիստերիան կրկնվեց:Առաջին անգամ մտածեցի,որ երկրորդ երեխա մեծաց-
նելն իմ ուժերից վեր է: Այդ օրվան հաջորդեց մի տարվա պատերազմ, բայց պատերազմ ոչ թե երեխայի հետ,այլ իմ սրտում: Ես գերա-
գնահատել էի իմ ուժերը: Ես չէի կարողանում լսել երեխայի անվերջ լացը, սիրում էի Մարիային, բայց այլևս չէի դիմանում:

Մի օր էլ առավոտյան, երբ ամբողջ գիշեր չէի քնել երեխայի լացի պատճառով, հավաքեցի իրերն ու Մարիային վերադարձրեցի ման-
կատուն: Ես արագ եկա տուն: Անցել է մի ամիս,բայց ես նույնիսկ չեմ համարձակվում զանգել և հարցնել,թե ինչպես է նա իրեն զգում:
Գիտեմ, որ վատ մարդ եմ, կոտրել եմ փոքրիկի սիրտը, բայց էլ նրան պահելու ուժ չունեմ…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS