Ես երեխա եմ ուզում իսկ ամուսինս կտրականապես դեմ է. Ինչ անեմ ասեք

Ես ապրում եմ ամուսնուս հետ՝ նրա մոր տանը, անգործ եմ, չունեմ հեռանկարներ…Իսկ իմ տարիքում արդեն վաղուց երեխա ունենալու ժամանակն է: Ահա թե ինչպես ամեն ինչ սկսվեց: 5 տարի առաջ ծանոթացա Արսենի հետ: Չնայած մեր տարիքային տարբերությանը, ես նրանից 6 տարի մեծ եմ, սկսեցինք հանդիպել:

Կես տարի անց մենք ամուսնացանք, այսինքն ես ուղղակի տեղափոխվեցի նրա տուն, որտեղ ապրում էր նաև Արսենի մայրը: Ես լավ աշխատավարձ էի ստանում: Իսկ Արսենը համալսարանից հետո ոչ մի կերպ չէր կարողանում հարմար աշխատանք գտնել: Մի խոսքով, ամբողջ ընտանիքին ես էի ապահովում:

Մեր ննջասենյակը վերանորոգեցի, կահույք գնեցի: Հետո որոշեցինք հարսանիք անել: Հարսանիքի ամբողջ գումարը նույնպես ես տրամադրեցի: Սկեսուրս ոչ մի կոպեկ չավելացրեց:

Ես չէի էլ խնդրում…

Հարսանիքից հետո ոչինչ չփոխվեց: Ես շարունակում էի աշխատել երեք հոգու փոխարեն: Սնունդ էի գնում, կոմունալներն էի վճարում: Շուտով սկսեցի լրջորեն մտածել երեխա ունենալու մասին: Սակայն իմ պլանները չպիտի կատարվեին:

Ընկերությունը, որտեղ աշխատում էի, սնանկ ճանաչվեց: Այդպես ես համալրեցի գործազուրկների շարքերը: Արսենն այդ ժամանակ անվտանգության աշխատակցի գործ գտավ: Երկու օր տանն է, մի օր աշխատում է: Շատ քիչ է վաստակում, բայց իրեն այդպես հարմար է:

Ես արդեն չորրորդ ամիսն է, ինչ աշխատանք եմ փնտրում: Բայց ապարդյուն: Սկեսուրս սկսել է փնթփնթալ, որ իրենց վզին եմ նստած: Եվ ոչ ոքի չի հետաքրքրում, որ մինչ այդ մեկ տարի ես եմ իրենց պահել Հիմա արդեն 30 տարեկան եմ: Շատ եմ ուզում երեխա ունենալ:

Ամեն գիշեր երազումս տեսնում եմ, որ փոքրիկ ունեմ: Բայց ամուսինս կտրականապես դեմ է: -Ինքներս հազիվ ենք գոյատևում, երեխային չենք կարողանա ոտքի կանգնեցնել: Դեռ ժամանակը չէ: Ես արդեն ուժ չունեմ:

Հասկանում եմ, որ ամուսինս նույնիսկ չի էլ մտածում երեխաների մասին: Նա ընդամենը 24 տարեկան է: Իսկ ես չեմ կարող սպասել: Բացի այդ, ով գիտի, թե երբ կգա հարմար պահը… Շատ եմ սիրում ամուսնուս, չեմ ուզում ամուսնալուծվել, ուղղակի ուզում եմ երեխա ունենալ իմ սիրելի տղամարդուց…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS