Ես ընդամենը 10 տարեկան էի, երբ հայրս լքեց մեզ․ Իմ գոյության մասին հիշեց միայն տարիներ անց և այնպիսի պահանջով, որ․․․
Ծնողներս բաժանվել են, երբ 10 տարեկան էի: Այդ ժամանակ հաjրս ինձ ու մորս տվեց բնակարանը այն պայմանով, որ ալիմենտներ
չի վճարելու: Դա ձեռնտու էր բոլորին: Եվ վերջ, հայրս անհետացավ մեր կյանքից, նա մեկնեց Մոսկվա և մնաց այնտեղ իր նոր ընտա-
նիքի հետ: Հայտնվում էր միայն այն ժամանակ, երբ իրեն ինչ-որ բան էր պետք:Երբ դարձա 20 տարեկան, մահացավ մայրիկս:

4 տարի ապրեցի միայնակ, այդ ընթացքում հայրս երբեմն գալիս էր Հայաստան և մնում էր իմ տանը: Ընդհանուր առմամբ, ծնողնե-
րիս բաժանվելուց հետո հորս երևի 20 անգամ չեմ տեսել:Հետո ամուսնացա, արդեն ունեմ մեծահասակ երեխաներ: Ավագ որդիս 15
տարեկան է: Երեխաներս չեն ճանաչում հարազատ պապիկին…Մենք ապրում ենք ամուսնուս տանը, իսկ իմ բնակարանն այս ամ-
բողջ ընթացքում վարձով էի տալիս: Այն հիմա ոչ մեկի պետք չէ, իսկ կոմղմնակի եկամուտը մեզ չի խանգարի:

Մի ամիս առաջ զանգեց հայրս և ասաց, որ գալիս է Հaյաստան, հարցնում էր, ինչպես պայմանավորվենք, որ վերcնի տան բանալին:
Ես էլ ասացի, որ հիմա այնտեղ մարդիկ են ապրում, փոքր երեխա ունեն, չեմ կարող նրանց անսպասելի խնդրել ազատել տունը: Նա
այդ պահին լռեց, բայց երբ եկավ, իսկական սկանդալ սարքեց:

Նա գոռում էր և ասում, որ դա իր բնակարանն է, և ես պարտավոր եմ այն տալ իրեն: Ինչու՞ պիտի նրան տամ այն, ինչ օրենքով իմն
է: Առավել ևս, մենք երեք երեխա ունենք, որդիս հետագայում կարող է այնտեղ ապրել:Հայրս այդ օրվանից ոչ եկել է, ոչ էլ զանգել:
Հույս ունեմ, որ դա մեր վերջին հանդիպումն էր:
