Ես հրաժարվեցի օգնել հարբեցող եղբորս ու արժանացա մորս արհամարանքին. Ես եսասեր չեմ, սկայն ամեն ինչ չոփ ու սահման ունի. Իսկ Դուք ինչ կանեիք իմ փոխարեն

Բոլորի կյանքում էլ դժվար ժամանակներ  լինում են: Այսպես կոչված «սև գիծ»: Որոշ մարդիկ ուժ են գտնում հաղթահարելու խնդիրները և դժվարությունները: Եվ կան մարդիկ, ովքեր պարզապես հանձնվում են և փորձ չեն անում իրավիճակից ելք գտնելու համար,  մեղադրելով ցանկացած մեկին,  բայց ոչ իրենց: Իմ եղբայրն այդպիսի մարդ է: Չորս տարի առաջ նրան հեռացրին աշխատանքից «լավ» ընկերների շնորհիվ, կինը լքեց նրան, քանի որ սկսել էր խմել ու ձեռքերին ազատություն տալ:

Եղբայրս արդեն երեք ու կես տարի խմում է: Այս ժամանակահատվածում նա  խմեց այն ամենը, ինչ  ուներ,  նա նույնիսկ վաճառեց բնակարանը: Բայց այդպես էլ չհասկացավ ինչ եղավ գումարը, քանի որ միշտ ալկոհոլի ազդեցության տակ էր: Եվ ինչ կլիներ նրա հետ, եթե կողքին չլիներ հոգատար մայրս:

— Ի վերջո, նա իմ որդին է, ես փողոցում չեմ թողնի նրան, — ասում էր մայրս:

Եղբայրս տեղափոխվեց մորս տուն: Սկզբում նա իրեն շատ հանգիստ էր պահում, բայց հետո  նա դարձավ անվերահսկելի: Մորս տուն էին գալիս նրա հարբեցող ընկերները ու աստված գիտի թե ինչ էր կատարվում: Ու մի օր էլ ընկերներով կռիվ սարքեցին, ու եղբորս կալանավորեցին:

Մայրս անընդհատ զանգումէր ինձ ու գումար պահանջում,ասելով,որ եղբորս տաք գուլպա է հարկավոր,ծխախոտ չունի,և ես որպես քույր պարտավոր եմ օգնել եղբորս: Նա տեղյակ էր, որ մենք  վարձով էինք ապրում, որ մի կերպ էինք գոյատևում: Ես մի քանի անգամ օգնեցի մորս, նրան տալով պահանջած գումարը:

Բայց մի օր էլ մերժեցի ու մայրս վիրավորվեց, նեղացավ ինձանից:

— Դու ինչ քույր ես, եղբայրդ բանտում է, իսկ դու չես ցանկանում օգնել նրան:

Այդ օրվանից հետո  մի քանի ամիս մորիցս լուր չունեի,զանգերիս չէր պատասխանում:Ու մի քանի օր առաջ նա հայտնվեց, ճամպրուկները ձեռքին.

— Քո պատճառով, ես պարտքերի տակ ընկա, որովհետև դու չցանկացար օգնել մորդ ու եղբորդ, վաճառեցի բնակարանս, ու այժմ ես այստեղ եմ ապրելու, երբ եղբայրդ բանտից դուրս գա նա նույնպես այստեղ կապրի:

Ես զարմանքից քարացել էի, չէի կարող մորս տանց դուրս անել, բայց այսպես էլ թողնել չէր կարելի:

Ամուսինս որոշեց մորս համար մեկ սենյականոց տուն վարձել, խոստացավ վարձը անձամբ վճարել:

Մայրս շնորհակալության փոխարեն  արհամարհանքով հայացք նետեց ամուսնուս կողմը և ասաց.

— Երբ որդիս բանտից ուրս գա, երկու սենյականոց կվարձես, մեկ սենյակը մեզ համար փոքր կլինի, և լավ կլինի կնոջդ սովորեցնես, որ հարազտների նկատմամբ պետք է հոգատար ու ուշադիր լինել, նա եսաերի մեկն է, — ու շրջվելով դեպի ինձ ասաց, — ամոթ քեզ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS