Ես մորս միակ երեխան էի․ Նա ամուսնացել էր, իսկ բժիշկները արգելել էին նրան հղիանալ․ բայց մայրս նրանց չէր լսել․․․

Ես մորս միակ երեխան էի․ Նա ամուսնացել էր, իսկ բժիշկները արգելել էին նրան հղիանալ․ բայց մայրս նրանց չէր լսել․․․Մայրս մեծ
տարիքում է ամուսնացել։ Չնայած բժիշկների արգելքին՝ մայրս որոշեց երեխա ունենալ։ Նա բժիշկի մոտ գնաց միայն այն ժամանակ,
երբ հիղությունն արդեն 6 ամսական էր։Ես ցանկալի ու երկար սպասված երեխա էի․ տատիկս, պապիկս, հայրս և նույնսկ խորթ քույ-
րս պաշտում էին ինձ, իսկ մորս մասին խոսք չկա․ նա ապրում էր ինձանով։

Մայրս շուտ սկսեց աշխատել, և նախքան աշխատանքի գնալը ինձ պիտի տաներ մանկապարտեզ։ Մայրս ինձ տրամվայով տանում
էր մանկապարտեզ, հետո վազում կանգառ և ավտոբուսով հասնում գործի։ Սակայն մի քանի ուշացումներից հետո տնօերնը զգուշ-
ացրեց մորս, որ կազատի աշխատանքից։Մեր ընտանիքը շատ համեստ պայմաններում էր ապրում,հորս աշխատավարձը չէր բավա-
կանացնի, և մայրս ստիպված եղավ գնալ ծայրահեղ քայլի։

Նա ինձ՝ 3 տարեկան փոքրիկին, իջեցնում էր տրամվայից՝ հույս փայփայելով,որ ինքնուրույն կհասնեմ տրամվայից մինչ մանկապար-
տեզի մուտքը։Մեզ մոտ ամեն ինչ ստացվեց առաջին անգամից, չնայած, որ այդ վայրկյանները մորս կյանքում ամենաերկար ու սար-
սափելի պահերն էին։ Նա վազվզում էր կիսադատարկ տրամվայի մեջ, որ տեսներ, մտա ես մանկապարտեզ թե ոչ։

Որոշ ժամանակ անց մայրս նկատեց, որ տրամվայը կանգառից դանդաղ է շարժվում և թափ է հավաքում միայն այն ժամանակ, երբ
ես ներս եմ մտնում։ Այդպես շարունակվեց 3 տարի։Մայրս չէր կարողանում, չէր էլ ուզում գտնել այդ տարօրինակ օրինաչափության
բացատրությունը։ Կարևորն այն է, որ նրա սիրտը հանգիստ էր ինձ համար։Ամեն ինչ պարզ դարձավ մի քանի տարի անց, երբ ես սկ-
սեցի դպրոց հաճախել։ Ես ու մայրս գնում էինք նրա աշխատավայրը, երբ մեզ մի կին մոտեցավ․

-Որքան ես մեծացել։ Հիշու՞մ ես, ինչպես էինք ես ու մայրս քեզ մանկապարտեզ ճանապարհում։

Պարզվեց, որ վագոնավար կինը նկատել էր, որ մայրս իջեցնում է ինձ և հատուկ էր դանդաղ վարում։ Մինչև հիմա սիրտս ջերմանում
է և աչքերս ակամա լցվում են արցունքներով, երբ հիշում եմ այդ կնոջը։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS