Ես որդի ունեմ․ Երբ նա մեծանա, բոլորը ծնկի են իջնելու նրա առաջ․․․Հպարտանում էր հարևանուհիս․ Ահա ինչ եղավ, երբ երեխան մեծացավ

Մեր իրականությանմեջ որդի ունենալու գաղափարը շատերի համար առաջնային խնդիր է: Անպայման ուզում են որդի ունենալ: Շատ տղամարդկանց համար դա նաև «ինքնասիրության» հարց է: Ծնողերը կարծում են, որ որդին իրենց օր ծերության տիրություն կանի, ինչպես ասում են. «թաղող կունենան»:

Բայց իրականում շատ անգամ ենք ականատես լինում այլ պատկերի Իմ հարևանի ընտանիքում 3 հրաշք աղջիկներ էին մեծանում, խելացի, դաստիարակված, հիանալի երեխաներ էին: Բայց նրանց հայրը շարունակ ասում էր, որ իսկական տղամարдը պետք է արու զավակ ունենա, որ իր տոհմը շարունակի:

Վերջապես նրա նվիրական ցանկությունը կատարվեց, ծնվեց նրա որդին: Նա բոլորին ասում էր. «Ես արդեն որդի ունեմ, աշխարհը մի կողմ, նա մի կողմ»: Կինն ու ամուսինը երես էին տալիս որդուն, ինչպես ասում էին. «մեր մինուճարն է, մեր հույսն ու հավատը»:Այդ մինուճարը մեծացավ ու իսկական պատուհաս դարձավ ընտանիքի գլխին:

Բակում բոլոր երեխաների հետ վիճում էր, տանը քույրերը պիտի ենթարկվեին նրան, դպրոցում կռվարարի հեղինակություն էր ձեռք բերել, իսկ ծնողները պաշտպանում էին նրան: Երբ հարևանները ակնարկում էին, որ տղային սխալ են դաստիարակում, մայրը վիճաբանում էր և ասում էր.

«Դեռ կտեսնեք, թե ով է լինելու իմ տղան, դուք նրա ոտքերն եք համբուրելու»:Որոշ ժամանակ անց նրանք տեղափոխվեցին մեր շենքից, ինչպես հետո իմացանք, այդ տղան գողություն էր արել հարևանների մեկի տանից և նրանք ամոթահար հեռացան շենքից:Տարիներ անցան:

Մի օր պատահաբար փողոցում հանդիպեցի հարևանուհուս՝ այդ տղայի մորը: Նա սաստիկ վիճակում էր: Ես դժվարությամբ ճանաչեցի նրան: Նա դառնագին լաց եղավ ու պատմեց, որ որդու պարտքերի պատճառով վաճառել են իրենց տունը:

Նա քույրերի մեկի տանից խոշոր գումար էր գողացել, որի համար հայտնվել էր բանտում:Խեղճ կինը պատմեց, որ տղան հաճախ էր ծեծում հորը ու իրեն, ստիպում էր գումար գտնել իր համար: Հայրը, չդիմանալով այդ ամենին, մահացել էր սրտի կաթվածից, իսկ ինքը՝ ահա հայտնվել է փողոցում, քանի որ ապրելու տեղ չունի:

Եվ ապրում է դւստրերից մեկի տանը:Ես նրանից բաժանվեցի շատ ծանր սրտով: Եվ շարունակ ինձ հարց էի տալիս, հասկացել է նա արդյոք, որ այդ ամենը իրենց «մինուճարի» սխալ դաստիարակության արդյունքն է:

Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ տղա և աղջիկ երեխաների միջև այդպիսի տարբերակումը: Ուզում էի նրան հիշեցնել իր իսկ խոսքերը. «տղա ունենամ, որ փեսայի հույսին չմնամ»: Սաստիկ ցավալի է:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS