«Ես սա չե՛մ նե րելու ձեզ, այս օրվա տեսածս չե՛մ մոռանա լու». Արման Ղարիբ յան

«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես սա չե՛մ ներելու ձեզ, այսօրվա տեսածս չե՛մ մոռանալու, էս խեղճ մարդկանց լրիվ անտերության եք մատնել, իրենց տունը որոշել եք հանձնել ու անգամ հարկ չեք համարել պաշտոնապես իրազեկել, թե մինչև որ օրը պիտի լքեն իրենց տները կամ պիտի լքեն, թե ոչ։

Մարդիկ, մեկը մյուսին նայելով, սկսել են դուրս գալ տներից, ծանոթով մեքենա են գտնում, որ իրենց իրերը տեղափոխի, շատերը չգիտեն էլ, թե ուր։ Իրենց հայրենիքում ասես բռնել են գաղթի ճամփան։

Անասուն պահողները վատ վիճակում են, ոմանք թողել են եղածը, ոմանք ջրի գնով վաճառել Հայաստանից եկած կանխիկ փող ունեցող, առիթից օգտվող սրիկաներին։

Ու մեկը չի եկել այս մարդկանց մոտ, չի խոսել հետները, չի բացատրել, թե ինչու այսպես եղավ, ներողություն չի խնդրել, աջակցություն չի ցուցաբերել ու չի խոստացել, հույս չի տվել, որ իրենք մի օր էլի տուն են ունենալու։

Մենք պետություն ունե՞նք, թե՞ էլի անհատներս ենք պետությունը, էլի ամեն ինչ պիտի անհատների ու ՀԿների վրա մնա՞, մինչև ե՞րբ։ Էն հումանիտար օգնությունները դեռ չհասա՞ն Հայաստան։

Դուրս եկեք ձեր ծակերից, տեր կանգնեք մարդկանց, որոնց պարտավոր եք ծառայել ի պաշտոնե, թարգեք ձեր աթոռակռիվը (այդ թվում և ընդդիմություն կոչված տականքները)… Ես սա ձեզ չե՛մ ներելու, այսօրվա տեսածս չե՛մ մոռանալու….

ՀԳ — Լուսանկարում այն ընկույզն է, որը քարվաճառցի մի տղամարդ այգու դուռը փակելուց առաջ դրեց բռիս մեջ։ Ասաց՝ կերեք, տեսեք ինչ լավ պոպոք ունեինք։

ՀԳ2 — Կներեք էմոցիաներիս համար, երնեկ չգայի, չտեսնեի»:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS