Ես ստիպված էի հարազատ դստերս վռնդել տնից …Այլ տարբերակ չունեի

Իմ թոռը վերջերս ծնվեց: Իմ կարծիքով՝ այդպիսի երջանիկ իրադարձությունը չի կարող տխուր լինել: Այնուա-մենայնիվ, դստերս ու փեսայիս հաջողվեց այդպես անել:Ես և ամուսինս դեռ 50 տարեկան չկանք, երիտասարդ ենք և եռանդուն: Երբ մենք ծանոթացանք մեր ապագա փեսայի հետ, դեմ չէինք նրանց միությանը: Օգնեցինք հարսանիքը կազմակերպել, լավ արձագանքեցինք մեզ հետ ապրելու խնդրանքին, քանի որ բոլորիս համար այստեղ տեղ կար:

Հետո իմացանք, որ թոռնիկ ենք ունենալու: Ուրախությունից յոթերորդ երկնքում էինք:Այդ ժամանակ ես չգիտեի, որ ես պետք է խնամեմ փոքրիկին,քանի որ տատիկ եմ։Սկզբից փորձում էի ամեն ինչով օգտակար լինել դստերս: Նախ արձակուրդ վերցրի՝ նրա և թոռնուհուս կողքին լինելու համար, քանի որ գիտեի, որ շատ դժվար է: Իսկ երբ վերադարձա աշխատանքիս, մեր տունը վերածվեց աղբանոցի:

Ես ստերիլ մաքրություն չէի պահանջում, բայց թափած ուտելիքը հավաքելը կամ թափած թեյը կամ հյութը մաք-րելը, կարծում եմ, այնքան էլ դժվար չէ:Նույնիսկ ափսեներ լվանալը դժվար չէ: Երեխան բավականին հանգիստ է, դուստրս շատ չի հոգնում: Տունը կարգի բերելու փոխարեն ՝ նա առավոտից երեկո պառկում է՝ հեռախոսը ձեռ-քին: Շուտով աղջիկս և փեսաս որոշեցին, որ արդեն կարող են լավ ժամանակ անցկացնել և երեխային թողնել ինձ հետ:

Ես սրա հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում, եթե լինեն ոչ աշխատանքային օրեր, բայց ես չեմ կարող մինչև ուշ գիշեր մնալ երեխայի կողքին, իսկ առավոտյան գնալ աշխատանքի:Երբ ես հրաժարվեցի հերթական անգամ օգնել նրանց, աղջիկս վիրավորվեց,և մեծ վիճաբանություն սկսվեց:Մեր հարաբերությունները վերջնականապես վատթարացան, իսկ մեղավոր ինձ համարեցին:

Համբերությանս բաժակը լցվեց այն ժամանակ, երբ աղջիկս պայմանավորվեց ընկերուհիների հետ հանգստանալու գնալ՝ երեխային թողնելով իմ խնամքին: Այնուամենայնիվ, ինձ համար անընդունելին այն էր, որ նա նույնիսկ չզանգահարեց՝ նախապես ինձ զգուշացնելու համար, ուղղակի փաստի առաջ կանգնեցրեց: Ես կտրականապես հրաժարվեցի:

Աղջիկս և փեսաս հավաքեցին ճամպրուկները և հեռացան: Փեսաս բնակարան ունի, անշուշտ, փողոցում չեն մնա: Հիմա նրանք չեն ցանկանում ինձ հետ շփվել. ես վատ տատիկ եմ, վատ մայր եմ … Ես շատ եմ ցավում…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS