Ես վաղուց ճանաչել եմ Արցախի հանրապետությունը․ Կոնստանտին Զատուլինի հայտարարությունը Ադրբեջանում հիստերիա է առաջացրել

ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Լազարևյան ակումբի» պաշտոնական էջում գրել է․
«Ես վաղուց եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, և դա է պատճառներից մեկը, որ ինձ արգելված է մուտք գործել Ադրբեջան։ Իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետական մակարդակով ճանաչելու հարցն իմ կարծիքով, դժվար թե, լուծվի մարտական գործողությունների ընթացքում։

Ժամանակին Հայաստանի իշխանությունները խոստացել էին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութ-յունը, եթե նրա վրա հարձակվի Ադրբեջանը։ ԼՂՀ-ի ճանաչումը Հայաստանի ներքին գործն է։ Բայց ես այս պա-հին խորհուրդ չէի տա գնալ այդ քայլին, քանի որ դա միայն կսրի լարվածությունը և լրացուցիչ առիթներ կստեղ-ծի Ադրբեջանի ու Թուրքիայի համար, որոնք դա, անշուշտ, արդարացում կդարձնեն իրենց նոր դիվանագիտա-կան և ոչ միայն դիվանագիտական հարձակման համար։

Ինչ վերաբերում է այլ երկրների կողմից ԼՂՀ-ի ճանաչմանը, ապա այստեղ շատ բան կախված է այդ պետութ-յունների հետ Հայաստանի փոխհարաբերություններից. պատրա՞ստ են Արցախը ճանաչել առանց Հայաստանի կողմից ճանաչման, թե՞ ոչ։ Ի՞նչ կտա այդ ճանաչումը ռազմական գործողությունների ներկայիս իրավիճակում, եթե այն ճանաչած երկիրը հեռու է տարածաշրջանից և հնարավորություն չունի իրապես օգնել հայկական կողմին:

Մի խոսքով, ես շատ զուսպ եմ վերաբերվում Արցախի Հանրապետությունն անհապաղ ճանաչելու գաղափարին։ Խոսել այդ մասին, ձգտել դրան, արդարության հասնել, կարելի է և, հավանաբար, պետք է։ Բայց այս պայքարում հաջողության կարելի է հասնել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման արդյունքում»։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS