Ես տեսա և համոզվեցի, որ Նիկոլ Փաշինյանի նպատակները և ցանկություններն ազնիվ են. Գևորգ Կոստանյան

Գևորգ Կոստանյանը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մասին իր կողմից սույն թվականի մայիսին արված այն հայտարարությանը, թե Ն. Փաշինյանը պատրաստ չէ պետական կառավարման և այդ մասով իրեն անսկզբունքայնության մեջ մեղադրողներին ասել է.

«Ինձ շատ դժվար է հիմնավոր մեղադրել անսկզբունքայնության մեջ, իսկ անհիմն շատ բաներում կարելի է մեղադրել: Այստեղ սկզբունքայնության շեղման որևէ դրսևորում չկա մի քանի պատճառներով. ցանկացած անձ, որ որևէ առնչություն ունեցել է պետական ծառայության հետ և ունի՝ կհասկանա, որ պետական ծառայության իմաստը և կայունության երաշխիքը դա հենց ծառայությունն է պետությանը և հայրենիքին:

Ես երբևէ որևէ առումով իմ սկզբունքներից չեմ շեղվել և չեմ էլ շեղվելու: Մայիսի 8-ի իմ ելույթի հետ բացարձակ հակասություն չկա, որովհետև մեզանից որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին չէր տեսել պետական կառավարման մեջ, բայց այս հինգ ամիսների ընթացքում ես տեսա և համոզվեցի, որ Նիկոլ Փաշինյանի նպատակները և ցանկություններն ազնիվ են և, իմ խորին համոզմամբ, ուղղված են պետության բարօրությանը»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS