Երբ ես դեռ փոքր էի, մի անգամ հարցրեցի հայրիկիս, թե երբևէ լացել է․ Նրա պատասխանը ինձ ուղղակի ապշեցրեց

Ինչպես ասում են, տղամարդիկ չեն լացում: Եվ գիտեք, ես երբեք չեմ տեսել, որ հայրս լաց լինի: Նա միշտ եղել է ուրախ և կայտառ մարդ: Հետևաբար, մի օր ինձ շատ հետաքրքրեց, արդյոք հորս կյանքում եղել են այնպիսի իրավիճակներ, երբ նրա աչքերում արցունքներ են հայտնվել:Եվ հետո մի երեկո մենք երկար զրուցեցինք, ինչ-որ պահի զրույցի թեմաներն ավարտվեցին: Այդ ժամանակ էլ ես հայրիկիս հարցրեցի, արդյոք նա երբևէ լաց եղե՞լ է, քանի որ ես նման դեպք չէի հիշում:

Հայրս մտածեց այդ մասին և ասաց. «Մի անգամ պատահել է»:Նա սկսեց ինձ պատմել, որ երբ ես դեռ շատ փոքր էի՝ 2,5-3 տարեկան, հետաքրքրության համար նա իմ առջև դրել էր 3 առարկա ՝ սովորական գրիչ, թղթադրամ և խաղալիք: Նրա համար հետաքրքիր էր, թե ես դրանցից որ մեկը կընտրեմ: Այս ընտրությունը պետք է որ ինչ-որ բան ասեր իմ բնավորության ու հակումների մասին: Հավանաբար, ես պետք է ընտրեի այն, ինչն ամենաշատը կգնահատեմ մեծահասակ դառնալիս: Գրիչը միտքն է, գումարը դե արդեն պարզ է, իսկ խաղալիքը` անզգուշութ-յուն և զվարճանք:

Այդ պահին նա ժպտաց և ասաց, որ դա անում էր պարզ հետաքրքրասիրությունից և ձանձրույթից դրդված: Բայց, այնուամենայնիվ, հորս շատ էր հետաքրքրում, թե ինչ կընտրեմ ես:Հետո ես ուղղակի նայել եմ իմ առջև դրված իրերին: Իսկ հայրս նստած իմ դիմաց սպասել է ընտրությանս: Հետո, ըստ նրա, ես սկսել եմ հանգիստ սողալ իմ առջև դրված իրարի մոտ, շրջանցլ դրանք և (հայրս անհամբերությունից այրվում էր), ամուր բռնել հորս ձեռքերից:

Հայրս ակնհայտորեն չէր սպասում նման ընտրության: Բայց ես դա արեցի, նույնիսկ եթե անգամ չէի գիտակ-ցում, որ մասնակցում եմ արտասովոր փորձի: Սա առաջին և միակ դեպքն էր, երբ հայրս լացել էր աչքերիս առաջ …

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS