Երբ հղիացա, սկեսուրս ինձ ասաց, որ հրաժարվեմ երկար սպասված երեխայից․․․

Ես Վարդուհին եմ… ա, իհարկե,իմ իրական անունը չէ, բայց դա կարևոր չէ։Ուզում եմ կիսվել իմ պատմությամբ։

Ամեն մարդ երազում է ունենալ երջանիկ ընտանիք, սիրող ամուսին ու առողջ բալիկ:Մենք բնակվում էինք ՌԴ-ում, ես ամուսնուս հետ աշխատում էի, ամեն ինչ շատ լավ էր, մինչև իմացա, որ հղի եմ։ Դա ինձ համար մի ան-սովոր ուրախություն էր, ես անչափ երջանիկ էի:

Եկավ մի պահ, որ էլ չէի աշխատում և ամուսինս որոշեց, որ ես պետք է գնամ տուն՝ իր մայրիկի հետ ապրելու: Ես համաձայնվեցի։ Մի ամիս մեր հարս-սկեսուր հարաբերութուները շատ լավ էին, երբ մի օր սկեսուրս ինձ առաջարկեց, որ երեխայի ծնվելուց հետո, երեխայիցս հրաժարվեմ, ամուսինս վերցնի խնամակալությունն, ու այդ կերպ իրենք գումար կստանան պետության կողմից:

Բնականաբար, ես չէի կարող այդպիսի բան անել, քանի որ բալիկիս երկար եմ սպասել: Ահագին վեճերից հետո ես եկա Հայաստան: Երեխայի ծնվելուց 2 շաբաթ առաջ ամուսինս նույնպես եկավ: Ամեն ինչ կարծես շատ լավ էր․ երեխան ծնվեց, չնայած, մի քիչ խնդիրներով (արյան անհամատեղելիություն, ներարգանդաին թոքաբորբ), բայց այդ ամենն երկուսով հաղթահարեցինք: Արդեն պետք է վերադառնայինք ՌԴ-ը, ու հանկարծ ամուսինս առաջ քաշեց նույն հարցը՝ երեխայից պետք է հրաժարվես:

Էլի վիճաբանություններ սկսվեցին։ Կողքից ամուսնուս ընկերոջ ընտանիքը խառնվեց, ու մի 10 օրվա ընթաց-քում մեր ընտանիքը հայտնվեց քայքայման եզրին: Այդ ընթացքում երեխայիս մոտ էլի խնդիրներ առաջացան, և մենք տեղափոխվեցինք հիվանդանոց: Սկեսուրս ու ընկերոջ ընտանիքը այնպես էին ազդել ամուսնուս վրա, որ նա մեզ թողեց հիվանդանոցում ու գնաց, չէր ուզում երեխայի մասին լսել, անգամ առաջարկեց մանկատուն տանել:

Ես չլքեցի երեխայիս, բայց անելանելի վիճակի մեջ էի․ չգիտեի ինչ եմ անելու, ուր եմ գնալու, երեխաս ինչ է ուտե-լու և հագնելու…Այդ նեղ պահին ինձ օգնության հասավ Բարի Մաման և բացի կացարան ու սնունդ տրամադրե-լը՝ մեզ ապահովեց ամեն տեսակի հարմարություններով՝ երեխայիս դեղորայքով, կաթով, հագուստով, երեխային անհրաժեշտ ամեն մի պարագայով , նույնն և ինձ…

Հիվանդանոցից տեղափոխվել ենք «Բարի տնակ», ստացել սոցիալական և հոգեբանական օգնություն։ Ամենա-կարևորն հիմա նորից հաշտվել եմ ընտանիքիս հետ, երեխայից հրաժարվելու գաղափարն արդեն չկա…Այս ներկայից երջանկության համար ես մենակ շնորհակալ եմ Բարի Մամային , Բարի Տնակին և իր ողջ աշխատա-կազմին…

Ես սիրում եմ ձեզ

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS