Երբ շրջապատում բոլորը ստիպում էին, որ երեխա ունենամ չէի հասկանալ ինչո՞ւ․․․Միայն վերջերս եմ հասկացել իրական պատճառը

Երբ շրջապատում բոլորը ստիպում էին,որ երեխա ունենամ չէի հասկանալ ինչո՞ւ․․Միայն վերջերս եմ հասկացել իրական պատճառը։
Յուրաքանչյուր մարդ, ում հետ ես ծանոթ եմ, փորձում է համոզել ինձ, որ ես պիտի երեխա ունենամ:

Մի քանի օր առաջ ակամա դարձա տվյալ թեմայի քննարկման մասնակից:Բոլոր նրանք, ովքեր կարծիք էին հայտնում, վստահ ասում
էին, որ 30 տարեկան կինը պիտի ունենա մի նպատակ. երեխա ունենալ: Պետք չէ մտածել աշխատանքի, բիզնեսի, մեքենա կամ ան-
շարժ գույք գնելու մասին… Կարևորը մայրանալն է, բա էլ ինչպե՞ս առանց դրա:

Ես գիտեմ, թե ինչի համար եմ ապրում: Իմ կյանքի իմաստը՝ ուրիշների ակնկալիքները բավա րարելը չէ:Եթե ես ծնվել եմ, կյանքս չի
կարող անիմաստ լինել: Ու գլխավորն այն է, որ ես իմ ապրելուց հաճույք եմ ստանում, երջա նկանում եմ պարզ երևույթներից: Ինձ
զարմացնում է այն, որ ինձ հիմարի տեղ են դնում, երբ ես ասում եմ, որ կինը կա րող է երջանիկ լինել նաև առանց երեխայի, եթե չի
ուզում մայրանալ:

Ասում են, ոչինչ, ժամանակը կգա, կզղջաս ասածներիդ համար:Ես նրանց փաստարկներ եմ ներկայացնում, օրինակներ բերում, բայց
ոչ մեկ լուրջ չի վերաբերվում ասածներիս: Ես պատ մում եմ 35 տարեկան քրոջս մասին, ով արդեն 15 տարի աշխատում է, ունի խա-
նութ, մեքենա, բնակարան: Իսկ մարդիկ վստահ են, որ քույրիկս գիշերներն արտասվում է, իսկ ուրիշների ներկայութամբ երջանիկ
ձևանում…

Դե երևի կողմնակի մարդիկ ավելի լավ գիտեն, թե իրականում ինչ է կատարվում:Ու միայն նոր եմ հասկանում,թե ինչու են որոշ մար-
դիկ ձգտում ստիպել, որ բոլորն իրենց պես մտածեն:Միայն մի բացատրություն գտա՝ նախանձ:Երբ կինը հոգնում է կենցաղային հոգ-
սերից, երեխայի հետ անքուն գիշերներ անցկացնելուց, նա սկսում է նախանձել իր ազատ ընկերուհուն, ով շարունակում է աշխա-
տել, զարգանալ, նոր պլաններ կազմել:

Ես երբեք ոչ մեկին չեմ ասի, որ երեխա ունենալը վատ բան է, քանի որ յուրաքանչյուրս ունենք մեր կարծիքը, ու ՊԱՐՏԱԴԻՐ պետք է
հարգել նաև դիմացինի որոշումները: ԵՐԲԵՔ չեմ փորձի որևէ մեկին համոզել որ նա սխալ է ապրում,ու լավ կլիներ, որ բոլորն էլ նույն
կերպ վարվեին: Հավատացեք, ոչ ոք հաշվի չի առնելու ձեր կարծիքը՝ սեփական կյանքը կառուցելիս:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS