Երբ տղան տարեց հորը տարավ ռեստորան, բոլոր այցելուները նրա վրա զզվանքով էին նա յում, բայց չգիտեին, թե ինչի ականատես կլինեն վայրկյաններ անց․․․Որդին հորը հրավիրեց ռեստորան ընթրելու: Հայրը շատ ծեր էր ու թույլ:Ուտելիս թափում էր վրան, ձեռքե-րը դողդողում էին, չէր կարողանում լավ ծամել:
Մարդիկ նրան նայում էին զզվանքով ու տհաճությամբ,իսկ որդին շատ հանգիստ էր, ուշադրություն չէր դարձնում:Երբ վերջացին ըն-թրիքը, նա հորը ուղեկցեց զուգարան, մաքրեց հագուստը, սանրեց մազերը,ուղղեց ակնոցները:Երբ նրանք սրահ մտան,բոլորի բերա-նը բաց մնաց:

Նրանք զարմանում էին, թե ինչպես նա չի ամաչում իր հորից:Երբ հասան դռան մոտ հայրը շրջվեց ու հարցրեց.
-Որդիս քեզ չի թվում, որ մենք ինչ որ բան մոռացել ենք:
-Ոչ, հայրիկ, մենք ոչինչ չենք մոռացել, — ասաց որդին:
-Սխալվում ես որդիս, մենք դաս թողեցինք այստեղ յուրաքան չյուր որդու համար և հույս՝ յուրաքանչյո ւր հոր համար,— ասաց հայրը:
Հոգ տարեք նրանց մասին, ովքեր հոգ են տարել ձեր մասին, ոչ ոք ապահովված չէ ծերությունից ու անօգնական վիճակից:
