Երեխային թողել են իմ մոտ ու հեռացել․․․Մեծահասակների թեթևամտության պատճառով երեխան առանց ծնողների է մնացել

Երեխային թողել են իմ մոտ ու հեռացել․․․Մեծահասակների թեթևամտության պատճառով երեխան առանց ծնողների է մնացել։ Երե-
խային թողել են իմ հույսին և հեռացել…բայց մի՞թե կարելի է այդպես վարվել փոքրիկի հետ…Նելլին միշտ էլ թեթևամիտ է եղել, բայց
հույս ունեի, որ երեխայի ծնունդից հետո նա կփոխվի:

Նա ամեն ամիս ինչ-որ ճանապարհորդությունների և էքսկուրս իաների էր գնում, որոնցից մեկի ժամանակ էլ ծանոթացավ Էդգարի
հետ:Երիտասարդները շուտով ամուսն ացան, և միասին շարուն ակեցին ճանապարհորդությունները: Նելլին հղիության ժամանակ
չփոխեց ապրելակերպը և հրաժարվեց հերթական ճամփորդությունից միայն այն ժամանակ, երբ 7 ամսական էր հղիությունը և նը-
րան թույլ չտվեցին ինքնաթիռ նստել:

Էդգարը միայնակ մեկնեց Հնդկաստան, ինչը շատ բարկացրեց Նելլիին:Չնայած այդ ամենին, ես անչափ երջանիկ էի, որ տատիկ եմ
դառնալու:2 ամիս անց ծնվեց երե խան, անփորձ մայրիկը որոշեց, որ արհես տական կաթնա խառնուրդով է կերակրելու երեխային,
նույնիսկ սկսեց դայակ փնտրել, բայց ես, բնականաբար, թույլ չտվեցի:

Ես ինքս ամեն օր գնում էի նրանց տուն և խնամում փոքրիկին:8 ամիս առաջ էլ աղջիկս և Էդգարը Թայլանդում աշխատելու լավ ա-
ռաջարկ ստացան: Նրանք ինձ ասացի, որ ընդամենը 1 ամսով է, սակայն Էդգա րն այնտեղ պատա հաբար լավ գնով տուն գտավ և
գնեց այն:

Նելլին ասաց, որ շուտով կգա երեխայի հետևից, սակայն արդեն մի քանի ամիս է չեն գալիս, իսկ երեխայի հետ միայն հեռախոսով են
շփվում:Գումար ուղարկում են, ինձ ու փոքրիկին բավականացնում է, երեխան երջանկությամբ է լցնում օրս, բայց ես հասկանում եմ,
որ փոքրիկին ծնողներ են պետք: Ցավում եմ, որ երեխան այդքան անպատասխանատու հայր և մայր ունի…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS