Երեխայիս հիվանդությունից հետո ինձանից երես թեքեցի բոլոր հարազատներս

Ես երջանիկ կին էի ինձ համարում, քանի որ իմ կրծքիս տակ կրում էի իմ երեխային։Ինձ շրջապատում էին իմ ընկերուհիները, սիրելի ամուսինս,ծնողներս և եղբայրս։Արամը ծնվեց շատ առողջ և ուժեղ։

Մի շաբաթից ինձ ու երեխային դուրս գրեցին հիվանդանոցից։ Ամեն ինչ շատ լավ էր և ես վայելում էի իմ մայր դառնալու բերկրանքը։ Բայց չորս ամիս անց իմ կյանքը վերածվեց դժողքի։ Արամը սկսեց շատ վատ հազալ և ես որոշեցի տանել նրան հիվանդանոց։Բժիշկները սկսեցին հետազոտել և անալիզներ վերցնել։

Ես վախենալով բոլորին հարց էի տալիս թե ինչ խնդիր ունի իմ փոքրիկը, բայց նրանք բոլորը խուսափում էին իմ պատասխանից։ Երեք օր անց Արամի վիճակը ավելի վատացավ և նրան միացրեցին շնչառական ապարատին։

Բժիշկը ասաց, որ նրա բուժման համար մեծ գումարներ են պետք։ Առաջինը եղբայրս հրաժարվեց ասելով, որ իր գումարները ուրիշ նպատակների համար են։ Իսկ մի շաբաթ անց նա իրեն կանխիկ գումարով մի մեքենա առավ։ Նա ինձ սկսեց մեղադրել, որ պետք էր սովորել, այլ ոչ թե երեխա ունենալ։

Յոթ տարի է անցել այդ դեպքից հետո, բայց մենք չենք շփվում միմյանց հետ։ Երբ ես եկա մայրիկիս մոտ , նա ինձ միանգամից հարցրեց, արդյոք ես գումարի հետևից չեմ եկել, քանի որ նա փող չունի։ Ամուսինս քաղաքում չէր, նա չէր պատկերացնում, թե ես ինչքան էի զգում նրա կարիքը։ Ես իմ ոսկեղենը բանկ դրեցի բացի ամուսնական մատանուց, բայց շատ քիչ գումար կազմեց այդ ամենը։

Մի ամսվա դեղորայք առա, բայց դա շատ քիչ էր Երբ ամուսինս կապի դուրս եկավ, ես հուզմունքից նրան նույնիսկ չկարողացա ամեն ինչ բացատրել։Բժիշկը տեսնելով վերցրեց լսափողը ամեն ինչ բացադրեց և տվեց ինձ։ Նա շոկի մեջ էր, որ իմհարազատները ինձ հետ նման կերպ էին վարվել։ Քարտից նա փող չէր կարող հանել, խնդրել էր իր ըմկերներին որ ինձ փող բերեն։

Ես դրանով վճարեցի բուժման կուրսի փողը։Հաջորդ օրը ընկերներից մեկը եկավ հանգստացրեց ինձ և խոսեց բժշկի հետ։ Նրանք ինձ հուսադրեցին,ասելով որ ես ամեն հարցում կարող եմ հուսս իրենց վրա դնեմ։ Անծանոթ մարդիկ օգնեցին ինձ, բուժեցին իմ երեխային,փոխարենը ոչինչ չուզելով։

Իսկ իմ մտերիմները շպրտեցին ինձ իմ ամենադժվարին պահերին։ Արամն արդեն յոթ տարեկան ,նա աշխարհի ամենաերջանիկ և առողջ երեխան է։ Ես ամուսնուս հետ եմ ապրում,իսկ ընկերները այդ գումարները հետ չվերցրեցին,ասելով որ դա նրանք պարտքով չեն տվել։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS