Երեխա ունենալու 6 տարվա անընդմեջ պայքարից հետո մայրը նրանից հրաժարվեց ծնվելուց անմիջապես հետո․․․

Երեխա ունենալու 6 տարվա անընդմեջ պայքարից հետո մայրը նրանից հրաժարվեց ծնվելուց անմիջապես հետո․․Սա իմ զարմուհու`
Տատյանայի պատմություն է, այժմ նա 41 տարեկան է։Տատյանան երկու անգամ ամուսնացած է եղել, բայց երեխաներ չունի։ Ապրում
է վարձով բնակարանում և շատ է սիրում իր աշխատանքը,որով ի դեպ,շատ լավ գումար է վաստակում և կարծես, գոհ է իր կյանքից։

Երբ Տատյանան դեռ ամուսնացած էր` մոտավորապես 8-9տարի առաջ, նա որոշեց, որ ժամանակն է երեխաներ ունենալ, զրուցեց ա-
մուսնու հետ և նա դեմ չէր։ Այդպես ցանկություն առաջացավ երեխա ունենալու,բայց նրանց մոտ չէր ստացվում։4 երկար ու ձիգ տա-
րիների պայքարից հետո սկանդալներ ու վեճեր սկսեցին ծագել ամուսնու և կնոջ միջև։ Ի վերջո նրանք բաժանվեցին, և ավարտվեց
նրանց ընտանեկան կյանքը։ Անգամ ամուսնալուծությունից հետո Տատյանան մտածում էր երեխա ունենալու մասին։

Բայց ումի՞ց հղիանար, ժամանակավոր կապերը նրան պետք չէին։ Տատյանան մի քանի անգամ հարաբերություններ է սկսել, բայց
հենց որ նրանք իմացել են, որ Տատյանան երեխաներ է ուզում, և ոչ թե հետագայում, այլ մոտ ապագայում, նրանք շատ արագ հեռա-
ցել են։Անցավ ևս 2 տարի։ Այդքան անհաջող փորձերից հետո Տատյանան որոշեց դիմել Աստծուն և գնաց եկեղեցի։ Ամբողջ ժամա-
նակ նա աղոթում էր, գնում էր տարբեր սուրբ վայրեր և շարունակում էր փորձել իր հավերժական ցանկության իրականացնել ԷԿՈ֊
ի միջոցով։

Գումարը ծախսվում էր, ի վերջո հրա շքը տեղի ունե ցավ։ Ի վերջե 6 տարի հետո նա հղիացավ՝ իհարկե ոչ բնական ճանապարհով։
Տատյանան իր ուրախությունն անմիջապես կիսեց բոլորի` իր ընկերների, հարազատների,և նույնիսկ հարևանների հետ։Նա անհան-
գստանում էր, որ կարող են դժվարություններ առաջանալ, ուստի նա հանգստ էր պահում իրեն, անգամ հիվադանոցում որոշ ժամա-
նակ մնաց։Ավելի հանգիստ լինելու համար նույնիսկ տեղափոխվեց մոր տուն։

Երբ ուլտրաձայնային հետազոտության ժամ անակ նրան ասացին, որ աղջիկ է, նա գնեց ամեն ալավ իրերը և սկսեց պատրաստվել
երեխայի ծննդին։ Վերջնաժամկետից մի փոքր շուտ՝ Տատյանային տեղափոխեցին հիվանդանոց, և երբ նա ծննդաբերեց, ես զանգա-
հարեցի, որպեսզի շնորհավորեմ և իմանամ թե ինչպես է։ Ես մտածել էի, որ պետք է երեխային տուն բերելուց գնամ, ուստի հարցրե-
ցի, թե երբ դուրս կգրեն։Հարցիս ՝ Տատյա նան պատաս խանեց, որ հարկավոր չէ նրան դիմավորել, քանի որ ինքն էլ կարող է տուն
հասնել։ Ավելին, նրան դուրս են գրում միայնակ՝ առանց երեխայի։

Ես դադա րեցրի հարցերս և որոշեցի խոսել նրա մոր հետ։ Մորաքո ւյրս հաստատեց դստեր խոսքերը, բայց ինչ-ինչ պատ ճառներով
փոքրիկի մասին ոչինչ չասաց։ Մի քանի օր անց Տատյանային դուրս գրեցին ծննդատնից։ Նա վաճառեց երեխայի համար գնված բո-
լոր իրերը, և շարունակեց ապրել իր նախկին կյանքով, ասես չի էլ եղել այդ երկար սպասված հղիությունը, ծննդաբերությունը և երե-
խան։Ես շատ էի ցանկանում իմանալ նման որոշման պատճառը, բայց միայն իմացա, որ եիեխան առողջ է ծնվել։ Տատյանան ոչ ոքի
չէր ասում, թե ինչու է հրաժարվել երեխայից։ Այժմ նա ապրում է վարձով բնակարանում, նա հանդիպում է մի տղամարդու հետ և
կարծես մոռացել է անցյալի մասին։ Բայց ես չեմ կարող գտնել ինքս ինձ, քանի որ փոքրիկը պիտի մեծանա մանկատանը։

Ես աղոթում եմ Աստծուն, որ նրան որդեգրեն և նա ունենա իրեն սիրող ծնողներ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS