Երեկոյան ժամի աղոթք

Տեր իմ Ամենակարող

Բարեգութ ու գթասիրտ

Օրհնյալ է անունը քո

փառաբանված զորությունը քո

Այս երեկոյան ժամին

ծնկում եմ քո առջև

ու ուղղում աղոթքս քեզ

Տեր իմ

Շնորհակալ եմ իմ ունեցածի համար

այս խաղաղ օրվա համար

մի կտոր հացի համար

շնորհակալ եմ որ պահեցիր ու պահպանեցիր

այսօր ինձ՝ մեղավորիդ

որ շատ մեղավոր եմ քո առաջ

բայց զղջում եմ

ու ներում հայցում

Շնորհակալ եմ ամեն բանի համար

Ամեն

Նյութը հրապաարակման պատրաստեց Լավինֆո

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS