Երեկ աշխատանքից տուն գալիս ավտոբուսում մի տհաճ տեսարանի ականատես եղա․․․Եթե վիրահատված ես, տաքսիով գնայիր տուն, ինչի ես տրանսպորտ նստել
Երեկ երեկոյան տուն էի վերադառնում ավտոբուսով: Վարորդը, հավանաբար, այնքան էլ չէր մտածում ուղևորների անվտանգության մասին, վարում էր այնպես, ինչպես իրեն էր հարմար: Ավտոբո ւսի մեջ շարժ վելու տեղ չկար, երբ հերթական կանգառում մի տատիկ բարձրացավ:Դռան մոտ բոլոր նստարանները զբաղեցրել էին ուրիշ տատիկներ:

Սրահի մեջտեղի հատվ ածում մի երիտա սարդ վեր կացավ և տատի կին կանչեց, որ նստի: Մինչ տատիկը խցկվելով գնում էր դեպի ազատված տեղը, երիտասարդի կողքին կանգնած մոտ 50 ամյա կին արագ նստեց այդտեղ:Ի պատասխան տատիկի բարկացած հա-յացքին՝ կինը պատասխանեց.
-Ես վիրահատությունից հետո եմ գնում տուն: Իսկ դուք, տատիկ ջան, կարող եք կանգնած էլ մնալ:
Տատիկը սկսեց բարձր գոռալ.
-Դե եթե վիրահատված ես, տաքսիով գնա: Եվ քո գործը չէ, ես ինչպես պիտի գնամ: Քո կարծիքը ոչ ոք չի հարցրել:

Կանայք դեռ որոշ ժամանակ վիճում էին, մինչև որ ևս մի տեղ ազատվեց:Մյուս ուղ ևորները չէին խառնվում, պարզապես լուռ հետև-ում էին:Այս իրավիճակն ինձ մոտ շատ տհաճ տպավորություն թողեց, վատ նստ վածք մնաց իմ մեջ: Իսկ դուք ի՞նչ եք կարծում, այս ի-րավիճակում ո՞վ էր ճիշտ, իսկ ո՞վ սխալ :
Ես իհարկե տատիկի կողմից եմ, բայց ինձ դուր չեկավ նրա պահ վածքը այն բանից հետո, երբ զբա ղեցրեցին իր տեղը: Իսկ կնոջ մա-սին ոչ մի լավ բան ասել չեմ կարող, եթե քեզ չեն զիջել, երևի պետք չէր նստել: Եվ իսկ ապես, վիրահատո ւթյունից հետո ավելի ճիշտ կլիներ գնալ տաքսիով:
