Երեկ կինս աշխատանքից տուն եկավ շատ գունատ․ Վախեցած հարցրեցի, թե ինչ է պատահել․ Պարզվեց վախեցել է, բայց շատ շուտ կողմնորոշվել ու․․․

Երեկ կինս աշխատանքից տուն եկավ շատ գունատ․ Վախեցած հարցրեցի,թե ինչ է պատահել․ Պարզվեց վախեցել է, բայց շատ շուտ
կողմնորոշվել ու․․․

Աշխատանքից հետո գնացի ընկերուհուս տուն, ով ապրում է Երևանին մոտ գտնվող փոքր գյուղում (անունը չեմ նշում): Ճանապար-
հը լավն է, բայց տներ գրեթե չկան: Հետ գալուց տեսա, որ 3 երիտասարդներ քայլում են 13-14 տարեկան աղջկա հետևից, քաշքշում
են նրա ձեռքից:

Կանգ առա, սիրտս տեղից դուրս է թռնում, փորձում եմ հասկանալ, թե ինչ է պետք անել:Բացեցի դուռը, մի ձեռքիս մեջ պահել էի գա-
զով բալոնչիկս: Մի ոտքս դրեցի գետնին և որքան հնարավոր է համոզիչ ձայնով ասացի.

-Արմինե, ինչի՞ ես էս ուշ ժամին միայնակ գնում տուն: Արի նստիր մեքենան:

Բարեբախտաբար, աղջիկը հասկացավ և արագ նստեց մեքենան: Երեխան շատ վախեցած տեսք ուներ: Կամաց ձայնով ասաց, թե
որ կողմում է իրենց տունը: Երբ տեղ հասանք, աղջիկը ամուր գրկեց ինձ և ասաց.

-Անունս Մարիամ է…շնորհակալ եմ ձեզ:

Ես միայն հետո սկսեցի լիարժեք գիտակցել, թե ինչ կարող էին աղջկա հետ անել այն ստոր երիտասարդները:

Իմ կողմից էլ ուզում եմ ասել,որ մենք չենք էլ պատկերացնում,թե կրիտիկական իրավիճակում ինչի ենք ընդունակ: Խորհուրդ եմ տա-
լիս բոլորին, որ ձեզ մոտ ունենաք ինքնապաշտպանության որևէ միջոց, բայց այն օգտագործելու կարիք չլինի:Հիշեք, որ մեր աշխար-
հը կփրկվի մարդկանց բարության և անտարբեր չմնալու շնորհիվ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS