Երիտասարդ զբոսաշրջիկը գտել է մի հովիտ, որը նման է քնած շան. Իսկ Դուք նկատեցի՞ք բնության այդ հրաշք

Մեր բնությունը զարմանալի է: Դրանում համոզված է նաև լուսանկարիչ Չենգուան Սիանը: Նա բարձրացավ Տայուանի հովտում (Թայվան) տեղակայված բլրի վրա և հասկացավ, որ այն իրեն ինչ-որ բան է հիշեցնում: Երիտասարդը կիսվել է լուսանկարով սոցիալական ցանցերում:

Գեղեցիկ բլուրը կարծես մի մեծ շուն է, որը քնած է կանաչապատ տարածքում: Նա հանգիստ պառկած է ձորում՝ կանաչ լանդշաֆտների շերտերի միջև: Գուցե սա պահապան շուն է, որը երազում պահպանում է Տայուանի հովիտը:

Շատերն են հիանում շան նմանությամբ բլրով։ Ոմանք նույնիսկ Չժանգուանին ասել են, որ իրենք բազմիցս եղել են այս վայրում, բայց նույնիսկ չեն մտածել, որ այն նման է «քնած շան»:

Սիանը հայտնաբերեց նաև բնության մեկ այլ հրաշք ՝ այս քարը, որը նման է փղի կնճիթի:
Հսկայական արձանը կանգնած է ծով ափին: Թվում է, թե փիղը կնճիթով ծովի ջուր է ուզում վերցնել: Սիանը գտավ այս ժայռը Ռուիֆանգ կոչվող վայրում։

Օգտատերերը, որգևորված Սիանի հայտնագործություններից ֆեյսբուքում հրապարակեցին մի լուսանկար կրկին Ռուիֆանգից, որտեղ երկու քարաժայռեր հիշեցնում են դեմ դիմաց կանգնած շների

Այս լուսանկարները ևս մեկ անգամ հիշեցնում են, որ բնությունը լի է հրաշքներով։ Պարզապես ճամփորդելիս միշտ ձեզ հետ ունեցեք լուսանկարչական ապարատ կամ հեռախոս, որը կանմահացնի այս չքնաղ տեսարանները։

Իսկ դուք ունե՞ք այսպիսի հետաքրքիր լուսանկարներ։ Հաջողվե՞լ է ձեզ սեփական հայտնագործություններով զարմացնել մտերիմներին։ Կարող եք այդ լուսանկարները հրապարակել մեկնաբանություններում։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS