Անգլիացի Մարկ Հինգինսին և Բեքի Ժենքին ճակատագիրը լավ դաս է տվել. իրենց սխալի պատճառով նրանք ամեն բան կորցրել են Մարկը և Բեքին որոշել էին իրենց աշխատավայրին մոտ բնակարան տեղափոխվել։ Նը-րանք սկսեցին Facebook-ում կազմակերպություն փնտրել, որը կօգներ իրենց տեղափոխել իրերը նոր բնակա-րան։Շուտով նրանք գտան այդպիսի կազմակերպություն, որի ինտերնետային կայքը բավական պրոֆեսիոնալ տեսք ուներ,իսկ մեկնաբանություններում միայն շնորհակալական ջերմ խոսքեր էին՝ իբր նրանց հաճախորդնե-րի կողմից գրված։

Բեքին առանց երկմտելու զանգահարում է նշված հեռախոսահամարներից մեկով։ Նրան պատասխանած մար-դու անունը Լի Գրին էր։Նշված օրը երկու տղամարդ եկան բեռնատարով և 45 րոպեում բնակարանից հանեցին ամեն ինչ,ինչ հնարավոր էր։Երբ աղջիկը բակ իջավ,որպեսզի նրանց փոխանցեր նոր հասցեն, ուր պետք է հաս-ցվեին իրերը, բեռնատարը կարծես գետնի տակն անցած լիներ։Ինչ որ նրանք ունեին, անհետացել էր. կահույքը, հագուստը, փաստաթղթերը և նույնիսկ ընտանեկան լուսանկարները։

Նրանք դիմել են ոստիկանություն, սակայն դեռևս արդյունքի չեն հասել։«Նրանք նույնիսկ մատանին են տարել, որ Մարկը նվիրել էր նշանդրեքին, և նույնիսկ երեխայի խաղալիքները»,– արցունքներն աչքերին հիշում է Բե-քին։Հեռուստացույցը միակ բանն է, որ մնացել է նրանց հետ։ Նորապսակներն այն ուզում էին ինքնուրույն տե-ղափոխել, որպեսզի չվնասվի ճանապարհին։«Նրանք կոտրեցին մեր սրտերը։

Մենք միշտ կարող ենք նոր կահույք գնել, սակայն ընտանիքի հիշողությունը հիմա արդեն ոչ ոք չի վերադարձ-նի»,– ասում են ամուսինները։ Ամեն դեպքում, Բեքին և Մարկը միակ զույգը չեն, որ նման խարդախության զոհն են դարձել։Տարածելով այս նյութը՝ մենք փորձում ենք պայքարել և կանխել կողոպուտի նման դեպքերը։ Ոչ ոք չպետք է նման թյուրիմացության զոհը դառնա։
