Երիտասարդ հարսն ամեն օր սավաններն էր փոխում, մինչև մի օր սկեսուրը բարձրացրեց վերմակը ու տեսավ՝ ինչ է թաքնված ներքևում…

Երիտասարդ հարսն ամեն օր սավաններն էր փոխում, մինչև մի օր սկեսուրը բարձրացրեց վերմակը ու տեսավ՝ ինչ է թաքնված ներքև ում…Երիտասարդ հարսն ամեն օր սավաններն էր փոխում — մինչև մի օր սկեսուրը բարձրացրեց վերմակը ու տեսավ՝ ինչ է թաքնված ներքևում…

Երբ որդիս՝ Մայքլը, ամուսնացավ Էմիլիի հետ, ես մտածեցի՝ իմ աղոթքները լսվեցին։ Նա այն ամենն էր, ինչ մայրն իր որդու համար կցա նկանար՝ բարի, հարգալից, անսահման համբերատար։ Նրանք ծանոթացել էին Բոստոնի համալսարանում, ու ընդամենը մեկ տարվա հետո Մայքլը նրան տուն բերեց՝ ինձ ծանոթացնելու։ Առաջին իսկ հանդիպումից Էմիլին բոլորին գերեց՝ հարևաններին, բարեկամներին, նույնիսկ այն քիթը բարձր ծեր կնոջը, որին երբեք ոչ ոք չէր դուր գալիս։

«Լինդա, բախտդ բերել ա,— ասում էին մարդիկ,— էս աղջիկը քեզ տղային երջանիկ կպահի»։ Ես հավատում էի նրանց։

Հարսանիքից հետո նրանք տեղափոխվեցին իմ տան հետևի փոքրիկ հյուրատունը՝ Մասաչուսեթսում։ Ես ուզում էի, որ ունենան իրենց անկյունը, բայց նաև՝ մոտ լինեմ, որ օգնեմ, եթե պետք լինի։ Ամեն ինչ իդեալական էր՝ բացի մեկ տարօրինակ սովորությունից․ Էմիլին ամեն առավոտ անկողինն ամբողջությամբ էր փոխում։ Սավանները, բարձերի երեսները, վերմակը՝ ամեն ինչ լվացքի էր տանում։

Երբեմն երեկոյան էլ նորից էր լվանում։Սկզբում մտածեցի՝ մաքուր մարդ է,բայց հետո սկսեց անհանգստացնել ինձ։ Մի օր մեղմ հարցրի․

— Էմիլի ջան, ինչի՞ ես ամեն օր անկողին փոխում։ Էսպես կսպառվես։

Նա ժպտաց՝ ձեռքերը դեռ խոնավ՝ լվացած սավաններից։

— Ոչինչ, մամ, փոշուց շատ եմ տհաճվում։ Թարմ սավաններով ավելի լավ եմ քնում։

Ձայնը հանգիստ էր, բայց աչքերում մի բան կայծակի պես փայլեց՝ վախի, կամ ցավի նման։ Ես ուզում էի հավատալ, բայց ներսս ասում էր՝ ուրիշ բան կա։ Սավանները նոր էին, իսկ մեր ընտանիքում ոչ ոք ալերգիա չուներ։ Բայց լռեցի։Շաբաթներ անցնում էին, սովորութ յունը չէր փոխվում։

Մի շաբաթ օրը ձևացրի, թե գնում եմ ֆերմերների շուկա։ Նա տեսավ, որ մեքենայով դուրս եկա, ես էլ հատուկ ազդանշան տվեցի՝ հավ ատա, թե գնացի։ Բայց մի քիչ այն կողմ կայանեցի ու հետ վերադարձա՝ կողքի դարպասով։Հանդարտ մտա հյուրատունը՝ ու քարացա։ Օդը ծանր էր՝ մետաղի, արյան հոտով։

Մոտեցա մահճակալին ու մի փոքր բարձրացրի սավանը։ Այն, ինչ տեսա, փորըս ոլորեց՝ մուգ, հին, չորացած արյան բծեր՝ ներծծված ներ քնակի մեջ։Հետ գնացի՝ սրտիս զարկերը խլացուցիչ էին։ Ինչո՞ւ պիտի արյուն լիներ՝ էլի էդքան շատ։ Մտքիս հազար սարսափելի տարբե ակ անցավ։ Իսկ Էմիլին խոհանոցում մեղմ երգում էր՝ կարծես ոչինչ չէր եղել։ Ես կանգնած շշնջացի․

— Տեր Աստված, էստեղ ի՞նչ ա կատարվում…

Այդ պահին հասկացա՝ իմ «կատարյալ հարսը» ինչ-որ բան է թաքցնում։ Ու ես դա պիտի պարզեի։Չշտապեցի հարցնել։ Մի քանի օր լուռ հետևում էի։ Այդ ժամանակ նկատեցի բաներ, որ առաջ չէի տեսել․ Մայքլի գունատ դեմքը, դանդաղ շարժումները, թեթև կապտուկները ձեռքին։ Էմիլին միշտ կողքին էր՝ հոգատար, հանդարտ, բայց աչքերում մի բան կար՝ վախ կամ հուսահատություն։ Մայքլը ժպտում էր, կատակում, բայց ներսից դատարկ էր։

Հաջորդ շաբաթ չէի դիմանում։ Մի առավոտ մտա նրանց խոհանոց, ձայնս դողաց․

— Էմիլի, պետք ա խոսենք։ Հիմա։

Նա զարմացավ, բայց գլխով արեց։ Նրան տարա ննջարան, բացեցի մահճակալի կողքի դարակը ու ցույց տվեցի այն, ինչ գտել էի՝ վիրակ ապեր, սպիրտի շշիկներ, մի շապիկ՝ արյունից կարծրացած։ Դեմքը մի ակնթարթում սպիտակեց։

— Էմիլի,— շշնջացի,— խնդրում եմ, ասա՝ ինչ ա կատարվում։ Մայքլը քեզ վնա՞ս ա տալիս։ Թե՞ դու ես վիրավոր։

Նա կանգնեց անշարժ, հետո արցունքները հոսեցին։

— Ո՛չ, մամ,— հեկեկաց,— ոչինչ էնպես չի, ինչպես դու մտածում ես։

Ձայնը կոտրվեց։

— Մայքլը հիվանդ ա…

Ես շունչս կտրվեց։

— Հիվանդ՞։ Ինչի՞ մասին ես խոսում։

— Լեյկեմիա,— հազիվ լսելի ասաց նա։ — Մի քանի ամիս ա՝ պայքարում ա։ Բժիշկները ասացին՝ շատ ժամանակ չի մնացել։ Նա չուզեց, որ իմանաք՝ չեք դիմանա, շատ պիտի անհանգստանաք։

Ես նստեցի՝ ոտքերս չէին պահում։ Հիշեցի հարսանիքը՝ ինչպես էր պարում, ինչպես էր ծիծաղում։ Ես չէի նկատել նշանները։ Թե՞ պարզ ապես չէի ուզում նկատել։

Էմիլին ծնկի եկավ կողքիս՝ արցունքներից կարմրած։

— Արյունահոսությունը սկսվեց մի քանի շաբաթ առաջ,— ասաց նա։ — Ատամներից, քթից, երբեմն՝ քնած ժամանակ։ Ես ամեն օր փոխ ում եմ սավանները, որ նա արթնանա մաքուր անկողնում։ Պարզապես ուզում էի, որ հանգիստ զգա իրեն։

Ես բռնեցի նրա ձեռքը։

— Էմիլի ջան… դու չպիտի էդ ամենը մենակ տայիր։

Դրանից հետո ես էլ սկսեցի օգնել։ Միասին էինք խնամում Մայքլին՝ սավանները լվանում, ուտելիք պատրաստում, գիշերները հերթով նստում նրա կողքին։ Դանդաղ սկսեցի հասկանալ՝ ինչքան խորն էր նրա սերը։ Նա պարզապես հարս չէր՝ նա իմ որդու պահապանն էր, նրա հանգիստն ու լույսը՝ մթության մեջ։

Բայց շաբաթները ամիս դարձան, ու Մայքլը գնալով ավելի թույլ էր դառնում։ Ես զգում էի՝ մոտենում է այն պահը, որին ոչ մի մայր պատ րաստ չի լինում։

Մի հանգիստ կիրակի էր։ Արևը նոր էր բարձրանում՝ պատերը ոսկեգույն լուսավորելով։ Էմիլին նստած էր նրա կողքին՝ ձեռքը բռնած։ Ես դռան մոտ էի՝ վախենում էի շնչել անգամ։

Մայքլը բացեց աչքերը, նայեց նրան՝ հազիվ ժպտալով։

— Դու դեռ էստեղ ե՞ս,— շշնջաց։

— Միշտ,— պատասխանեց նա՝ համբուրելով նրա ձեռքը։

Մի քանի րոպե անց՝ վերջին շունչը… առանց ձայնի, առանց ցավի։ Պարզապես լռություն։ Էմիլին տեղից չշարժվեց։ Նա գրկած էր նրան, կրկնում էր միայն․

— Սիրում եմ քեզ… սիրում եմ քեզ…

Թաղեցինք նրան եկեղեցու հետևի կաղնու տակ։ Ամբողջ քաղաքը եկավ՝ բարեկամներ,հարևաններ,նույնիսկ անծանոթ մարդիկ։ Սիրտս կարծես այլևս չկար, բայց Էմիլին կանգնած էր կողքիս՝ հանգիստ, ուժեղ։

Հետո նա չհեռացավ։ Մնաց ինձ հետ։ Օգնում էր սրճարանում, որը ես էի վարում։ Ժամանակի ընթացքում մարդիկ դադարեցին հարցնել՝ «երբ կշարժվի առաջ»։ Նա այլևս պարզապես այրի չէր։ Նա ընտանիք էր։

Աստիճանաբար նորից սկսեց ժպտալ՝ զգույշ, բայց անկեղծ՝ ինչպես մարդ, որ նորից սովորում է շնչել։

Երկու տարի անց էլ նրա սավանները դեռ կախված էին բակում՝ սպիտակ ու մաքուր՝ քամու մեջ փռված։ Խաղաղ հիշեցում սիրո, կորս տի ու տոկունության մասին։ Երբ հաճախորդները երբեմն հարցնում էին․

— Իսկ ինչի՞ է Էմիլին դեռ քեզ հետ ապրում։

Ես միշտ ժպտում եմ ու պատասխանում․

— Որովհետև նա այլևս պարզապես հարսըս չի։ Նա աղջիկս ա։ Ու այս տունը՝ միշտ իրն է լինելու։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS