Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու հարցը…

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ամբողջությամբ  մերժեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փախանման միջոց կալանավորումն  անհապաղ վերացնելու կամ 10 միլիոն դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդությունը:

Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը պարզաբանեց՝ եթե կալանքի տակ գտնվող ամբաստանյալը տեղափոխվել է դատարան, դա արդեն իսկ վկայում է, որ նա ի վիճակի է մասնակցել գործընթացին, այլ հարց  է, որ կարող են առողջական խնդիրներ առաջանալ նիստի ընթացքում:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS