Զատկի հավկիթները ձևավորեք այս նոր եղանակներով և Ձեր սեղանը անհավանական գեղեցիկ տեսք կունենա

Քրիստոնյա աշխարհի ամենասիրելի ու խորհրդանշական տոներից մեկը՝ Զատիկը, այս տարի նշվում է ապրիլի 1-ին։

Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն ունի մեղքերից անվերադարձ հեռացման ու Աստծուն մոտենալու կարևորագույն խորհուրդը, ահա թե ինչու այն ամենաառանցքային տոներից մեկն է քրիստոնյաների համար։

Այս տոնը նաև ամենագեղեցիկ ու վառ տոներից  մեկն է, որին պատրաստվել սիրում են թերևս բոլորը․․․ Եվ երբ տոնի հոգևոր մասը խորապես գիտակցված ու ընկալված է, ապա կարելի է արդեն մտածել

Զատկի սեղանի գեղեցիկ ձևավորման ու հավկիթների նորովի մատուցման մասին։

Անխոս ամենագեղեցիկ ու ճիշտ տարբերակը ձուն խորհրդանշական կարմիր գույնով ներկելն է, որի լավագույն եղանակը դարեր շարունակ եղել են սոխի կլեպն ու տորոնի արմատները։

Սակայն եթե դուք նոր մտքեր եք փնտրում Զատկի սեղանն առավել ինքնատիպ դարձնելու, ապա մենք կարող ենք հուշել մի քանի նոր ու հետաքրքիր տարբերակ։

Իսկ գեղեցիկ արդյունք ստանալու համար հիշեք այս պարզ կանոնները․

1․ Ցանկալի է, որ հավկիթները լինեն հարթ մակերեսով, ներկն ավելի հավասար կլինի։

2․Ներկելուց առաջ ճիշտ կլինի ձուն մաքրել քացախով, այդպես ներկն ավելի լավ կներծծվի։

3․ Որպեսզի հավկիթները փայլեն, ներկելուց հետո մի լավ սրբեք դրանք և թեթևակիորեն պատեք արևածաղկի յուղով։

4․Որպեսզի հավկիթները եփելիս չկոտրվեն, դրանք սառնարանից հանեք նախապես։ Ավելացված մեկ գդալ աղը նույնպես օգտակար կլինի։

5․ Որքան երկար հավկիթները մնան ներկի մեջ, այնքան հագեցած կլինի դրանց գույնը։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS