Էդ էր պակաս, որ իմ աղջիկը սկեսուրի տան փոշիները մաքրի, քոծ չի, ես էսքան վախտ չեմ թողել տանը գործ անի․․․

Էդ էր պակաս,որ իմ աղջիկը սկեսուրի տան փոշիները մաքրի,քոծ չի,ես էսքան վախտ չեմ թողել տանը գործ անի․․Ես անկեղծ եմ ասում, մեկ-մեկ զարմանում եմ մարդկանց վրա: Հիմա ասեմ, ինչի մասին ա խոսքը: Հարևանիս աղջկան նշանել էին: Արդեն պատրաստվում էին հարսանիքին: Մենք հաճախ ենք իրար տուն գնում, միասին սուրճ ենք խմում:

Խոսում ենք դեսից-դենից: Ես նկատել եմ, որ իրա աղջիկը տանը ոչինչ չի անում, երբեք չեմ տեսել փոշիները վերցնի, կամ փոշեկուլով մաքրի: Մի օր խոսքի մեջ ասեցի, աղջկադ մի քիչ գործ անել սովորացրու, գոնե տարրական բաները պիտի իմանա անել:

Հարևանիս դուր չեկավ, ասում ա.

-Էդ էր պակաս, որ իմ աղջիկը կիսուրի տան փոշիները մաքրի, հո քո ծ չի, ես էսքան վախտ չեմ թողել, որ իմ տանը գործ անի:

-Բա քո հարսը, ինչի՞ ա անում, էկած օրվանից փոշի էլ ա, մաքրում, աման էլ ա լվանում, հարդուկ էլ ա անում:

-Իյաա, բա հո գլխիս թագուհի չեմ բերել, բա ինչ պիտի անի: Հասկացա, որ իմաստ չունի շարունակել: Սենց մոր աղջիկն ինչ պիտի լինի:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS