Էյնշտեյնը երկու նախադասությամբ գրել է Երջանկության տեսությունը, որը հետագայում վաճառել են 1 800 000 դոլարով. ահա թե ինչ էր այնտեղ գրված

Ալբերտ Էյնշտեյնի երկու ձեռագիր գրառումները վաճառվել են աճուրդի ժամանակ՝ 1 800 000 դոլարի դիմաց: Դա մի քանի հարյուր անգամ գերազանցում է դրանց նախնական գնահատված արժեքը: Գրառումներն արված են գերմաներեն, որոնք հայտնի ֆիզիկոսը 1922 թվականին տվել էր Տոկիոյից մի առաքիչի՝ թեյավճարի փոխարեն: Այնտեղ գրված է երկու աֆորիզմ:

Առաջինը, որը վաճառվել է $1,56 միլիոնի դիմաց, ասում է.

Հանգիստ և համեստ կյանքն ավելի շատ երջանկություն կբերի, քան հաջողության հասնելու մշտական ձգտումը և դրա հետ եկող անհանգստությունը:

Մյուս գրառումը, որը վաճառվում է 240 000 դոլարով, ավելի շատ նշանակություն ունի.

Որտեղ կա կամք, այնտեղ կա նաև միջոց:

Այս աֆորիզմները գրվել են  Imperial Hotel-ում, սովորական բլոկնոտի մեջ, որտեղ Էյնշտեյնը լեկցիա էր կարդում: Ֆիզիկոսը մեկնել էր Ասիա, երբ լուր ստացավ այն մասին, որ ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ է ստացել: Օգտվելով նոր ստացած ճանաչվածությունից՝ նա առաքիչին երկու երկտող տվեց, քանի որ Ճապոնիայում ընդունված չեն թեյավճարները:

Էյնշտեյնը զգուշացրել էր առաքիչին, որ տարիներ անց դրանք ավելի մեծ արժեք կունենան, քան սովորական թեյավճարները:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS