Էս ինչ կյանքա դառել, փողը սաղի Աստվածն ա, փող չունեցար գնա մեռի, երեսիդ նայող չկա․․․Էն օրը այգում նենց խոսակցություն լսեցի, որ կիկին անգամ համոզվեցի դրանում

Էս ինչ կյանքա դառել, փողը սաղի Աստվածն ա, փող չունեցար գնա մեռի, երեսիդ նայող չկա․Էն օրը այգում նենց խոսակցություն լսեցի, որ կիկին անգամ համոզվեցի դրանում։Շատ հիաս թափված եմ մարդկանցից: Մեր ժամանակներում փողն ավելի արժեք ունի քան մարդը:

Ով փող ունի, իրա առաջ խոնարհվում են, քիչա մնում կոշիկի տակը լպստեն, իսկ ով փող չունի, չեն էլ ուզում բարևեն: Հալալ չէ՞ր մեր ժամանակ: Մեր ժամանակ մարդկություն կար, փոխադարձ հարգանք կար: Էսօր հարգում են էն մարդուն, ով թանկանոց ավտո ունի, ով ախրանիկներով ա ման գալիս և այլն:

Բայց ոչ մեկը չի հարցնում, թե էդ ինչով են ըտենց հարստացել: Արդար աշխատանքով հնարավորա՞ էդքան փող աշխատել: Իհարկե ոչ: Փողը դառելա սաղի աստվածը: Ես չեմ ասում, փողը վատ բանա: Փողը շատ լավ բանա, բայց կյանքում ամեն ինչ իրա տեղն ունի: Էն օրը այգում նստած էի, մի քանի տղա երեխա եկան նստեցին կողքի նստարանին:

Հերթով սկսեցին գլուխ գովալ, թե ով ինչ հեռախոս ունի:Տղերքից մեկը, ոնց հասկացա հեռախոս չուներ, խոսքի մեջ ընկավ, մյուս տղեր քը վրա տվին. Դու վաբշե սուս, այ բոմժ, դու հեռախոս ունե՞ս, որ խոսում ես, դու մեր թայը չես, հենց հեռախոս կունենաս, նոր կգաս մեր կողքը կնստես:

Այ քեզ բա՜ն, պարզվում ա, հիմա հեռախոս ունենալը որոշակի արժեքների, իրավունքների չափանիշա, ստացվում ա, որ խոսալու իրա վունք ունի էն մարդը, ով թանկանոց հեռախոս կամ մեքենա ունի:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS