Ընկերս եկավ իմ տուն և ասաց, որ որոշել է բաժանվել կնոջից․ Նրա պատմածից հետո չէի կարողանում ուշքի գալ

Նստած էինք ընկերոջս հետ, սուրճ էինք խմում, խոսում։ Իսկ հիմա նրա մենախոսությունը․

—Կինս հիմարի մեկն է։ Ինչ առաջ, ինչ հիմա։ Դե դու հիշում ես, ինչպես եղավ․․․ Եթե երեխան չլիներ, արդեն վաղուց էի բաժանվել։ Ինձ կապեց երեխայով։ Նրա պատճառով կիսատ թողեցի համալսարանը, ծնողներս տնից դուրս հանեցին, ընկերներ գրեթե չունեմ։ Նրա վրա ծախսեցի կյանքիս լավագույն տարիները, կյանքիս լուսաբացը նրա վրա ծախսեցի։ Բայց կարող էի ձեզ հետ ուրախանալ, ակումբներ գնալ, սովորել։

Գիտեք։ Նրա խոսքերը ինձ շատ զարմացրին։ Նույնիսկ էլ սուրճ խմելու ցանկություն չունեի։ Մի երկու րոպե լուռ նստեցինք, և ես վերջապես հավաքելով մտքերս՝ պատասխանեցի․

—Առաջին հերթին, եթե չուզենայիր, նա երբեք չէր հղիանա ու երեխա չէր ունենա։ Դա քո մեղքով է, ընկերս։ Հա, դու թողեցիր համալսարանը, գնացիր աշխատելու։ Բայց ճիշտ ժամանակին ճիշտ վայրում հայտնվելու շնորհիվ հիմա ավելի լավ ու բարձր վարձատրվող գործ ունես, քան ավարտածների մեծամասնությունը։ Քեզ տնից հանեցի՞ն ծնողներդ։ Դրա շնորհիվ էլ մի քանի տարում կառուցեցիր քո սեփական տունը։

Իսկ ընկերնե՞րը։ Նրանցից շատերը հիմա անբան ու անգործ են, նրանց հետ մտերմություն անելու ցանկություն ոչ ոք չունի։ Եթե չլիներ կինդ, գուցե չունենայիր այն ամենի կեսը, ինչ ունես հիմա։ Նա քեզ հետ է անցել այդ ա-մենի միջով։Նա ոչինչ չասաց, վեր կացավ և գնաց։ Հաջորդ օրը իմացա, որ ընկերս ծաղկեփունջ է գնել և կնոջից ներողություն խնդրել, մտափոխվել է, էլ չի ուզում ամուսնալուծվել։

Ինչի համար եմ ասում սա․ այն ամենը, ինչ տեղի է ունենում ձեր կյնաքում, դա ձեր ընտրությունն է։

Եթե սխալ մարդու հետ եք կապել կյանքը, եթե վատ տեղ եք աշխատում․․․ հիշեք, ձեր կյանքը՝ ձեր ընտրությունն է, դուք եք այն փոխում։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS