Ընկղմելով Ձեր ոտքը այս խառնուրդի մեջ, կարող եք մոռանալ հոգնածության, այտուցների ու ցավերի մասին․ Սերունդների կողմից ապացուցված մեթոդ

Այս բուժիչ խառնուրդը պատրաստելու համար անհրաժեշտ է ընդամենը վեց բաղադրիչ: Այն շատ մատչելի է, և էֆեկտը զարմանալի է:Պատկերին ծանոթ են բոլորը. Ամբողջ օրը վազելուց հետո, երեկոյան, ոտքերում այնպիսի հոգնածություն ենք զգում,որ չգիտենք, թե ինչ անել:Չենք կարողանում նորմալ քայլել, գործերով զբաղվել և նույն-իսկ պարզապես պառկել:

Վեց բաղադրիչով բաղնիքը կօգնի Ձեզ այդ պահերին: Դեղամիջոցը շատ արդյունավետ է ցավը, հոգնածությունն ու այտուցը վերացնելու համար: Եթե ​​այս իրավիճակը ծանոթ է Ձեզ, ապա անմիջապես տաքացրեք ջուրը և պատրաստեք անհրաժեշտ բաղադրիչները.

Անհրաժեշտ է․

1․ Տաք ջուր — 2 լիտր,
2․ Աղ — 4 ճաշի գդալ,
3․ Յոդ — 3 կաթիլ,
4․ Յուղոտ վիտամին E — 1 թեյի գդալ,
5․ Թեյի ծառի յուղ — 5-6 կաթիլ,
6․ Խմորի սոդա — 1 ճաշի գդալ։

Պատրաստումը․

Մոտ 40 աստիճան տաք ջրի մեջ ավելացնել աղ, յոդ, յուղոտ վիտամին E, խմորի սոդա և թեյի ծառի յուղ: Սովո-րական աղի փոխարեն կարող եք օգտագործել ծովային աղը, ազդեցությունը նույնն է լինելու: Բաղադրիչները մանրակրկիտ խառնել և 30 րոպեով ոտքերը դնել ստացված լուծույթի մեջ:

Աղը հիանալի կերպով կթուլացնի հոգնածությունն ու այտուցը, յոդը կթեթևացնի ցավոտ սենսացիաները, թեյի ծառի յուղը հանգստացնող ազդեցություն ունի, իսկ յուղոտ վիտամին E- ն ` դրականորեն ազդելով մաշկի և կրունկների վիճակի վրա, դրանք դարձնում է փափուկ և առաձգական: Նման լոգանքից հետո անհրաժեշտ չէ սրբել Ձեր ոտքերը:

Առաջին 10 րոպեից հետո Դուք կզգաք երկար սպասված թեթևությունը:Ներկայացված ողջ հոդվածը միայն տե-ղեկատվական նպատակներ ունի և չի կարող օգտագործվել առանց բժշկի հետ պարտադիր խորհրդակցության:

Եղեք առողջ

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS