Թարմության և ներշնչանքի կարի՞ք ունեք: Այս թեյը ձեզ համար է: Հետևեք բաղադրատոմսին…

Զովացնող թեյ` կիտրոնով և անանուխով:

Բաղադրությունը

  • 3–3,5 լիտր խմելու ջուր
  • 4-5 թեյի փաթեթ անանուխի թեյ (այստեղ կանաչ է օգտագործվում, բայց կարող եք նաև սև օգտագործել)
  • 1 ½ բաժակ շաքար
  • Անանուխի 1 փոքր փունջ (4−5 ճյուղ)
  • 1 փոքր կիտրոն` լվացված, կտրատած օղակաձև
  • + Օգտագործեք մեկ այլ կիտրոն և անանուխի տերևներ, եթե ցանկանում եք զարդարել բաժակը

Պատրաստման եղանակը

  1. Եռացրեք թեյնիկը` 1 լ ջրով և դրա մեջ գցեք թեյի փաթեթները: Սպասեք 15-20 րոպե, որպեսզի թեյը թրմվի:
  2. Ավելացրեք շաքարավազ, կտրտած կիտրոն և անանուխի տերևներ: Խառնեք` շաքարավազը լուծելու համար: Թողնել ևս 10 րոպե:
  3. Հանեք թեյի փաթեթները և կիտրոնի կտորները: Լցրեք մեծ տարայի մեջ և ավելացրեք ջրի մնացած մասը:
  4. Մատուցեք սառցե խորանարդներով, անանուխի տերևներով և կիտրոնի կտորներով զարդարված բաժակներով:

Գնեք ավիատոմսեր մինչև 45% զեղջով

Բարի համտեսում

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS