Թողեց հեռացավ, ասելով, թե տղա եք պահեք Արցախը Ձեր պատկերացումներով․․․

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեր-Պետրոսյանն է, որը պատերազմը հաղթելուց տարիներ անց հրաժարական տվեց։Կարող էր չէ՞ դրա փոխարեն հայրենասիրության դոզան բարձրացներ, իսկ իր նման հռետոր հետխորհրդային տարածքում ես չգիտեմ, վհուկ-ների որս կազմակերպեր, սև ու սպիտակի բաժաներ, մարդկանց բանտերը լցներ ու շարունակեր կառավարել։

Դրա տեղը որոշեց հեռանալ` փաստացի ասելով՝ տղա եք՝ պահեք Ղարաբաղը ձեր պատկերացումներով։Ընտրե-ցինք ոչմիթիզականությունը, շատ քիչ բան արեցինք դրա ամրապնդման համար ու վերջում մնացինք մի թիզ։
Էս մարդն ու իր թիմը չեղած ու չկայացած պետության պայմաններում, երբ շատերի գլխում ռոմանտիզմի քամիներն էին, պրագմատիզմի և հաշվենկատության մաստեր կլաս էին անում։

Հ.Գ.

Գուցե պարզաբանման կարիք կա։ Տեր֊Պետրոսյանն ու իր թիմը շատ սխալներ արած կլինեն, իհարկե։ Գիտեմ ընտրությունների,էդ ժամանակվա սպանությունների վերաբերյալ Տեր֊Պետրոսյանի թիմին ուղղված մեղադրան-քների մասին։

Իմ գրառումն ավելի շատ վերաբերում է արտաքին քաղաքականությանն ու նրան, որ պատերազմ հաղթած քաղաքական գործիչը կուրծք չծեծեց, որ միայն իրեն են պատկանում հաղթանակի դափնիները ու դրա հաջորդ օրը սկսեց խոսել ապագայի մասին։ Իր հետ չհամաձայնեցին, դեմ դուրս եկան ու ինքը հրաժարական տվեց։
Իսկ հիմա ի՞նչ է կատարվում․․․»

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS