Ժամանակին տատիկս ջոկողություն ա դրել մորս ու քեռուս միջև, ամեն ինչ արել ա քեռուս համար, իսկ մորս․․․Հիմա քեռուս կինը հրաժարվում ա նրան խնամել, ասում ա բա աղջիկը ինչի համար ա

Ժամանակին տատիկս ջոկողություն ա դրել մորս ու քեռուս միջև, ամեն ինչ արել ա քեռուս համար, իսկ մորս․․․Հիմա քեռուս կինը հրաժ արվում ա նրան խնամել, ասում ա բա աղջիկը ինչի համար ա։ Դեռ փոքրուց զգում էի, որ տատիս առանձնահատուկ վերաբերմունք ուն եր քեռուս ու իրա ընտանիքի նկատմամբ:

Ամեն ինչի լավը քեռիին ու իրա ընտանիքին էր հասնում, իսկ մեզ հասնում էր տակի մնացորդները: Միշտ լռել եմ, մորս հանդեպ հարգա նքից ելնելով: Բայց միշտ մորս համար ցա վ եմ ապրել: Քեռուս կինը ոնց որ թագուհի լիներ, ոչ մի բան չէր անում, մենակ հրամաններ էր տալիս, կարգադրում էր, թե ով ինչ պիտի անի:

Մամաս էր գնում տատիին լողացնում, տատիի սենյակը մաքրում, անկողինը փոխում:Տատիս իրա սաղ ունեցվածքը տվելա քեռուս,բնա կարանը, ամառանոցը, ոսկեղենը: Հենց խոսք էր լինում, ասում էր իմ տերը իմ տղենա: Բայց մի օր իրա տղեն իրան տիրություն չարեց: Ես արդեն մեծացել եմ, որ չեմ ուզում, որ իմ մամային շա հագործեն:

Մամաս շատ բարի կին ա, կյանքում ոչ ոքի չի նե ղացրել, նույնիսկ եթե իրան վի րա վորել են, չի պատասխանել: Ես որոշեցի վերջ դնեմ էդ ամեն ինչին: Գնացել էինք քեռուս տուն: Քեռուս կինը մամային ասեց,գնա մորդ շորերը փոխի: Ես թույլ չտվեցի,որ մամաս վեր կենա: Հարցրի քեռակնոջս ինչի ինքը չի անում: Աչքերը կլորացրեց ու գոռալով ասեց.

-Բա որ օրվա համարա աղջիկ ունեցել, հո ես չեմ անելու:Ասեցի, բա ինչի ունեցվածքին տիրանալուց չհիշեցիք,որ աղջիկն ա,մի բան էլ իրան տայիք: Քեռակինս շատ կոպիտ պատասխանեց.

-Որովհետև քեռիդ ա ժառանգորդը, աղջիկը ոչ մի բան ա: Մորս ասեցի.

-Լսեցի՞ր, դու ոչ մեկ էս, արժեք չունես, դու միայն նրա համար ես, որ գաս մաքրես,լվանաս, լողացնես:Մորս խնդրեցի այլևս քեռու տուն չգնալ: Բայց նա ինձ ասեց.

-Տղա ջան, ես իմ մոր համար եմ անում, ես չեմ կարա իմ մորը ուրանամ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS