Ժնևում ճանաչեցին Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Ալիևը շոկի մեջ է

Ժնևի քաղաքային խորհուրդը երեկ 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակ-տիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին բանաձևը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բանաձևի համահեղինակներն են Աննա Բարսեղյանը, Առնո Մորեյլոն, Բրիջիթ Շթուդերը և խորհրդի մի քանի այլ անդամներ:Խորհրդի 80 անդամների քննարկմանը ներկայացված բանաձևը վերնագրված է «Լեռնային Ղարաբաղում հայերն ունեն ապրելու և ինքնորոշման իրավունք»:

Դրանում կատարվում է պատմական ակնարկ՝ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանին բռնակցման, պարբերաբար ու գազանորեն այնտեղ տեղի ունեցած էթնիկ զտումների,այդ թվում 1988-ից սկսած Սումգայիթում,Բաքվում,Կի-րովաբադում կոտորածների մասին, հիշատակվում են նաև ՀՀ սահմանների նկատմամբ 2020թ. հուլիսին Ադր-բեջանի հարձակումները, նշվում է Թուրքիայի ներգրավվածությամբ սեպտեմբերի 27-ից Հայաստանի ու Լեռնա-յին Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին, դատապարտվում են քաղաքացիական բը-նակչության դեմ կատարվող ոճրագործությունները, կոչ է արվում քաղաքային խորհրդին անել հնարավորը, որ-պեսզի պահպանվեն միջազգային հումանիտար իրավունքի, Ժնևյան կոնվենցիայի բոլոր դրույթները:

«Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես նրանց անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն»,-նշվում է խաղաքային խորհրդի բանաձե-վում:

Հատկանշական է բանաձևի ընդունումը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Ժնև այցի նախաշեմին: Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների 12-րդ օրը՝ հոկտեմ-բերի 8-ին, Բայրամովը Ժնևում ունենալու է հանդիպումներ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS