Ժողովուրդ էս ու՞ր ենք հասել. Ու սա եթերա գնում հեռուստացույցով…

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ժողովուրդ էս ի՞նչ ա … ու սա եթեր է գնում հեռուստատեսությամբ:
Էս կադրերից հետո սպասում էի, թե երբ է տաղավար մտնելու «պլետով» ու դիմակով սևամորթը:
Ու հանկաարծ չասեք, թե բա գիտեք որ ժամերին է հեռարձակվում …

Ընդհանրապես կապ չունի, էսօրվա թվային հեռուստատեսությունը հնարավորություն է տալիս ցերեկով երեխանին դիտել նույնիկ գիշերվա 5-ի հաղորդումները, էլ չասեմ որ YouTube-ում առանց տարիքային սահմանափակման է տեղադրված տեսանյութը:
Թե բա «նկատի առնելով հեռուստատեսության առանձնահատուկ դերն ու նշանակությունը, հասարակական կարծիքի ձևավորման վրա ունեցած հսկայական ազդեցությունն, ինչպես նաեւ հայրենական և սեփական արտադրության հաղորդումների պահանջարկը` որոշվեց մշակել եթերային նոր քաղաքականություն՝ ապահովելով հեռուստաեթերի թեմատիկ բազմազանությունն ու լուսաբանման բազմակողմանիությունը»:
Սա՞ էր Ձեր թեմատիկ բազմազանությունը:
Հետաքրքիր է, թե ուր կամ ինչ է նայում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS