Իմ ավագ որդու հայրը քո ամուսինն է․ Ընկերուհուս անկեղծ խոստովանությունը ցնցեց ինձ․․․

Սոնյայի հետ մենք դեռ ուսանողական տարիներից էինք ընկերություն անում: Միշտ անբաժան ընկերուհիներ էինք:Ավելի ուշ, իհարկե, սկսվեց հասուն կյանքը: Ես ամուսնացա, ծնվեց աղջիկս: Ինձանից մի քիչ ավելի շուտ Սոնյան հասցրեց ամուսնանալ և շուտով բաժանվել: Նա էլ իր միակ որդուն էր մեծացնում՝ Կոստյային, որը մի քիչ մեծ էր իմ Յուլյայից: Մենք Սոնյայի հետ շարունակում էինք շփվել, հաճախ էինք հյուր գնում միմյանց: Երեխաներն էլ շատ արագ մտերմացան:

Անցան տարիներ, երեխաները մեծացան: Մի անգամ, երբ Յուլյան արդեն երկրորդ կուրսում էր սովորում, զգա-ցի, որ կարծես ցրված և երազկոտ դարձած լիներ: Մի՞թե սիրահարվել է՝ անմիջապես մտածեցի ես: Մենք միշտ կիսվում էինք իրար հետ, այնպես որ առանց երկար հարց ու փորձի էլ աղջիկս ամեն բան ինքը պատմեց: Պարզ-վեց, արդեն 3 շաբաթ էր, ինչ նա հանդիպում էր Կոստյայի հետ: Փաստորեն մանկական ընկերությունը սիրո էր վերածվել:

Երեկոյան այս մասին գաղտնի պատմեցի ամուսնուս: Վիկտորը չգիտես թե ինչու միանգամից բռնկվեց և ասաց, որ դա պետք է շտապ դադարեցնել,պատճառաբանելով,թե Յուլյան դեռ շատ փոքր է դրա համար: Բայց նա կար-ծես թե մոռացել էր, որ այդ տարիքում ես արդեն երեխա ունեի: Ճիշտ է, հեշտ չէր, բայց ամեն դեպքում,գլուխ հա-նում էի: Իսկ Վիկտորը շարունակում էր բորբոքվել, հետո լռեց և մտածմունքների մեջ ընկավ:

Հաջորդ օրը զանգահարեց Սոնյան և ասեց, որ կարևոր խոսակցություն կա: Դե, մի խոսքով, պարզվեց, որ իրա-կանում Կոստյան ամուսնուս տղան էր: Նա և Սոնյան կարճատև կապ էին ունեցել՝ դեռ նախքան մեր ամուսնա-նալը: Այդ պատճառով էլ Սոնյայի ամուսինը բաժանվել էր, իմանալով, որ կինն ուրիշից է հղի: Վիկտորը երդվում և վստահեցնում էր, որ միայն ինձ է սիրում, որ իրենք հատուկ էին ամեն բան թաքցրել, որպեսզի ինձ ցավ չպատ-ճառեին: Սոնյան պարզապես լուռ արտասվում էր:

Յուլյային հայրն այս ամենը պատմեց առանց իմ ներկայության, և հիմա նա հորը տեսնել անգամ չի ցանկանում: Իսկ ես չգիտեմ, թե  ինչ  անեմ, ստացվում  է, որ  այս  տարիների ընթացքում ես ստի ու կեղծիքի մեջ եմ ապրել: Թվում է, թե իրավիճակից ելք չկա: Որոշեցի պատմել իմ պատմությունը, միգուցե օգնե՞ք խորհրդով:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS