Իմ միակ երեխան՝ 20 ամյա տղաս, վերջերս․․․Երբեք չէի մտածի, որ այսպիսի բախտի կարժանանամ։Իմ միակ երեխան՝ 20 ամյա որ-
դիս, վերջերս սկսել է հանդիպել իրենից 7 տարի մեծ աղջկա հետ: Ես հենց իմացա, սկսեցի համոզել Հայկիս, որ նա հրաժարվի այդ
աղջկանից, սակայն ապարդյուն: Նա ասաց, որ արդեն մեծ է , և ինքն է որոշելու, թե ում հետ ամուսնանա:
Ամուսինս չեզոք դիրք է ընդունել, չնայած նրան, որ ես տեսնում եմ, որ դա իր սրտով չէ: Երևի չի ուզում, որ որդին իրենից նեղանա:
Որդիս սովորում է, գումար ամեն օր մենք ենք տալիս, իսկ հիմա սկսել է ավելի և ավելի շատ պահանջել: Դե ես վստահ եմ, որ այդ աղ-
ջկա վրա է ծախսում:

Ինձ համար նաև ցավալի է այն, որ այդ աղջիկն այնքան էլ լավ ընտանիքից չէ: Ծնողները վաղուց են բաժանվել, մայրը հաճախ խմում
է: Այդ օրիորդն իմ որդուն համապատասխան զույգ չէ:2 օր առաջ էլ Հայկը բերեց մեր տուն ընկերուհուն, որ ծանոթանանք հետը: Դե
ինչ ասեմ, ամաչկոտ, չխոսկան աղջիկ էր, վատ հագնված, խանութում որպես վաճառողուհի է աշխատում: Որդիս սովորում է, իսկ ես
վախենում եմ, որ հանուն այդ խղճուկի կարող է թողնել ուսումը և գնալ աշխատելու:
Ես այդ աղջկան ասացի, որ հանգիստ թողնի որդուս և նոր ընկեր գտնի,իսկ հիմա վախենում եմ, որ նա կարող է պատմել դրա մասին
Հայկին, իսկ տղաս ինձ չի ների, որ խառնվել եմ իրենց հարաբերություններին:Իսկ սարսափելին այն է, որ Հայկն ասաց,որ իրենք որո-
շել են միասին ապրել, բայց քանի որ տուն չունեն, չունեն նաև վարձելու հնարավորություն, իրենք կամ պիտի մեզ հետ ապրեն, կամ
Կարինեի մոր հետ:

Ոչ ուզում եմ, որ այդ աղջիկն այստեղ մնա, ոչ էլ թույլ կտամ որդուս, որ գնա այնտեղՉգիտեմ, ում դիմեմ խորհրդի համար, չեմ ուզում
խոսել ընկերուհիներիս հետ, որպիսի բամբասանքի նոր թեմա չունենան:Շատ եմ անհանգստանում երեխայիս համար և նրան միայն
երջանկություն եմ մաղթում:
