Իմ պալատում մի 25 տարեկան աղջիկ էր պառկած, 4-րդ հղիությունն էր․ պարզվեց մինչ այդ 3 անգամ զրկվել էր մայր դառնալու ուրախությունից․․․

Իմ պալատում մի 25 տարեկան աղջիկ էր պառկած, 4-րդ հղիությունն էր․ պարզվեց մինչ այդ 3 անգամ զրկվել էր մայր դառնալու ուրախությունից․․․

Հղիության վերջին ամիսներին ինձ մոտ առաջացան խնդիրներ, և ապահովության համար ինձ խորհուրդ տվե-ցին մնալ հիվանդանոցում:Ծննդատանը պալատը կիսում էի մի երիտա սարդ աղջկա հետ, մոտ 25 տարեկան: Նա գրեթե վեր չէր կենում մահճակալից, նրան երբեք կաթիլայիններ, պրեպա րատներ չէին նշանակում: Մի օր առավոտյան բուժ քույրը ներս բերեց ՈՒՁՀ սարքը, իսկ հետևից մտավ բժիշկը՝ շատ մռայլ դեմքով:

-Անի ջան, արի ստուգենք, տեսնենք՝ ինչպես ես:

ԱՆհրաժեշտ պրոցեդուրաներ կատարելուց հետո բժիշկն ասաց.

-Ուրեմն այսպես: 1.1մմ:

Ես այնքան էլ լավ չեմ հասկանում այդ ամենը, բայց հարևանուհուս գունատ դեմքից ենթադրեցի, որ գործերը լավ չեն:

-Չէ, բժիշկ, համաձայն չեմ… էլի ենք սպասում: Չեմ թողնի:

-Չեմ թողնի, համաձայն չեմ: Հո մանկապարտեզ չէ: Ես զգուշացրել եմ, որ կարերի հետ խաղ չեն անում: Զգուշացրել եմ, չէ՞:

-Հա…

Երբ բժիշկը դուրս եկավ պալատից, սկսեցի հանգստացնել արտասվող հարև անուհուս: Պարզվեց, որ նրա մոտ արդեն չորրորդ հղիությունն է, ու մինչ այդ երեք անհաջող ու դառը փորձ է ունեցել: Առա ջին երկու երեխաները ժամանակից շատ շուտ էին ծնվել՝ կեսարյան հատումով, բայց ողջ չէին մնա ցել, երրորդ հղիությունն ընհդատվել էր դեռ սկզբում, և վերջա պես երկա րատև բուժում ներ ստա նալուց ու Սուրբ վայրեր այցելելուց հետո, երբ բժիշկները նրան հույս չէին տալիս, Անիին հաջողվել էր հղիանալ չորրոդ անգամ: Ու մինչ հիվա նդանոց գալը նա 6-7 ամիս անդադար պառկած է մացել տանը, հետո եկել հիվանդանոց, որ մնա բժիշկների հսկողության տակ:

Հետո նա ասաց, որ բժիշկն ուղղակի պնդում է կատարել շտապ վիրահա տություն, քանի որ կարերը կարող են չդիմանալ, ու այդ դեպքում Անիին փրկելու հա մար հաշված րոպեներ կմնան: Բայց նա չէր ուզում, որ երեխան նորից շուտ ծնվի, քանի որ վախե նում էր, որ կարող է էլի թույլ լինել ու չապրել…

20 օր անց արթնացա ու առաջին հերթին նայեցի Անիին: Զգացի, որ նա չափա զանց գունատ է ու ձեռքերով բռ-նել է որովայնը: Ինձ թվում էր, որ նա ուզում է մի բան ասել, բայց չի կարողանում: Գոռալով դուրս վազեցի պալա-տից ու կանչեցի բժիշկներին: Մի քանի վայրկյանից ինձ արդեն հարազատ դարձած մարդը վիրա հատարանում էր:

Մտա պալատ, նստեցի Անիի մահճակալին, նրա բարձի տակից հանեցի սրբապատկերը, որի դիմաց նա ամեն երեկո աղոթում էր.

-Օգնիր նրան, Աստված ջան, խնդրում եմ, օգնիր…-լացում էի ու շարունակ կրկնում նույն բանը:

Անհամբեր սպասում էի բուժաշխատողներից մեկին: Երբ եկավ բժիշկը, որ զննի ինձ, ասաց.

-Ամենաբարդ վիրահատությունն էր, Անիին այն աշխարհից հետ բերեցինք, փոքրիկին էլ հետը: 1 ժամից նորա-թուխ մայրիկը կարթնանա ու կհանդիպի իր իրականացած երազանքին՝ իր դստրիկին:

Բժիշկի դուրս գալուց հետո սրբապատկերը ամուր սեղմեցի կրծքիս ու սկսեցի արտասվել, բայց այս անգամ ար-դեն ուրախությունից…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS