Ինձ հшրց նում են, ով է шյն լшվ տղшն, որ կկшրп ղшնш փпխшրինել վшրչшպետին

Լրագրող, հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես բազմիցս արտահայտել եմ կարծիքս այն մասին, որ առանց վարչապետի հրաժարականի երկրում կայունացման միտումներ չեն լինելու: Կարող ենք տարբեր կերպ վերաբերվել վարչապետի անձին: Բայց արձանագրենք մի անվիճելի փաստ` երկիրը պատերազմի հասցրած ու պատերազմում պարտված վարչակազմը չի կարող ունենալ իշխելու իրավունք: Դա վերաբերվում է ցանկացած երկրի: Եվ սա արձանագրողին չի կարելի մեղադրել նախորդ իշխանությունների օգտին քարոզի մեջ:

Ներկաների հեռացման պահանջը չի ենթադրում նախկիններին վերադարձնելու հրավերք: Ինձ հաճախ հարց-նում են` ո՞վ է այն լավ տղան, որ պետք է կարողանա փոխարինել գործող վարչապետին: Բայց ես ի՞նչ իրավունք ունեմ նման հարցերի պատասխանել: Այդ հարցի պատասխանը Սահմանադրության մեջ փնտրեք: Դեռևս կա խորհրդարանական մեծամասնություն: Թող այդ մեծամասնությունը ընդունի գործադիր իշխանության լիարժեք տապալման ակնհայտ փաստն ու փորձի ձևավորել նոր գործադիր իշխանություն, որը բախկացած կլինի հիմ-նական քաղաքական ուժերի համար ավելի ընդունելի անձանցից: Ի վերջո, Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է, այլ ոչ թե նախագահական:

Ինչ ուզում եք ասեք, բայց գոնե ֆորմալ առումով մարդիք 2,5 տարի առաջ ձայն են տվել ոչ թե անձին, այլ կու-սակցություններ միավորող դաշինքին: Քանի դեռ այդ դաշինքը շարունակում է վերահսկել խորհրդարանական մանդատների 50 տոկոսից ավելին, անձի հարցը իրենց որոշելու հարցն է: Իսկ իմ քաղաքացիական իրավունքն է` պահանջել խորհրդարանական մեծամասնությունից այնպիսի գործադիր իշխանության ձևավորում, որը արտացոլում է այսօրվա քաղաքական իրավիճակի պատկերը ու ի զորու է դիմադրել առկա մարտահրավերնե-րին: Եվ եթե ես կոնկրետ անձին ասում եմ «հեռացիր», դա իմ իրավունքն է: Բայց դա չի նշանակում, որ ես իրավասու եմ մեկ ուրիշին ասել` «համեցեք»»:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS