Ինձ համար կարևոր է, որ դու այս էտապը անցար, և քո վախեցած, թույն թափող դեմքիդ խեղճությունը ես տեսա

ՌՈԲԵՐՏՆ ՈՒ ԻՐ ՑՈՒՑԻԿՆԵՐԸ
Ճիշտ է, զզվում եմ այս կերպարի դեմքից, որի պատճառով մշակույթի գեղեցիկ հարթակից մի պահ պիտի տեղափոխվեմ այս անդուր դաշտը, բայց ստիպված եմ: Ուրեմն այս կերպարն իր դարակազմիկ հարցազրույցում գանգատվում է ՍԴ որոշումից: Տո…, հիմա քեզ դիմելով՝ ասեմ:


ԱՌԱՋԻՆ: 2003թ. ապրիլի 16-ի թիվ 412 ՍԴ որոշման մեջ քեզ կապտացրել էին, քո նյարդային դեմքը ծամածռել էին որոշման մեջ տեղ գտած «ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ» բառերը: Վախեցե՞լ էիր, թե ընդդիմությունն իսկապես մեկ տարի անց կօգտվի այդ առիթից (ավաղ, չօգտվեց): Այո, վախեցել էիր ու Սահմանադրությունը քո հասակի վրա ձևած-կարած քո ցուցիկներից մեկին շտապ ուղարկել էիր Հ 1 ստուդիա, և այնտեղ այդ կերպարը, չունենալով որոշման տեքստը (միայն բանավոր լսել էր որոշումն ընթերցելիս), սկսեց քննադատել այն և այն հրապարակողին:
ԵՐԿՐՈՐԴ: Դու ընդդիմադիրներից ավելի վատ վերաբերվեցիր այդ որոշմանը և հայտարարեցիր, թե՝ ես խորհրդի կարիք չունեմ:


ԵՐՐՈՐԴ: Այդ որոշման մեջ կար նաև «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկ, և դու, դարձյալ քո մի քանի ցուցիկների միջոցով, շարունակեցիր այդ որոշման տարաբնույթ շահարկումներն ու աղճատված մեկնաբանությունները, որոնք սահմանադրական արդարադատության մասին քո և քո ցուցիկների անտեղյակության արդյունք Էին:
ՉՈՐՐՈՐԴ: Ժողովուրդը չէր սիրում կեղծված ընտրություններով նախագահի աթռն զբաղեցնողիդ, այն աստիճան չէր սիրում, որ դու քո երդման արարողության ժամանակ ունեցած ելույթումդ անգամ խոստովանեցիր. «Քաղաքական ուժերի դիմակայությունը մասամբ վերածվեց դիմակայության հասարակության ներսում: Այստեղ մտորելու տեղ կա, եւ մենք պարտավոր ենք որոշակի հետեություններ անել»: Պարտավոր էիր, բայց հետևություն չարեցիր-դու քեզ կարծում էիր մեր երկրի միակ տղամարդը, և դա՛ էր քո ամենախոցելին, քո գարշապարը:
ՀԻՆԳԵՐՈՐԴ: Քեզ միակ տղամարդը կարծողդ լրագրողներին մոտ 5 ժամ սպասեցնել տվեցիր հատուկ քննչական ծառայության մուտքի մոտ և…, վախենալով նրանց հարցերից, գող կատվի «ճարպկությամբ» մտար ու դուրս եկավ հետնամուտքից: Դրանից հետո միայն առյուծ կտրեցիր՝ քո նախընտրած եթերում աշխարհի թուքն ու մուրը թափելով նախկին կոլեգաներիդ, նոր իշխանությունների ու ժողովրդի վրա:
ԵՎ ՎԵՐՋՈՒՄ: Հիմա եթե քեզ անգամ չձերբակալեն, թե ձերբակալեն էլ՝ անգամ եթե դու մեզանից թալանած միլիադավոր դոլարներիցդ որոշ մաս տաս ու կալանքից դուրս գաս, ինձ այդ ամենը բոլորովին հետաքրքիր չի լինի, ինձ համար կարևոր է, որ դու այս էտապը անցար, և քո վախեցած, թույն թափող դեմքիդ խեղճությունը ես տեսա: Տեսան այն հազարավորները, որոնց քունը խանգարվեց այդ օրը, երբ կալանքի որոշումը կայացվել էր: Նրանց քունը փախավ ո՛չ նրա համար, որ քեզ ափսոսում էին (մեղայ Աստծո), այլ որ յուրաքանչյուրն իր՝ ո՛չ ի նպաստ քեզ, վերաբերմունքն էր ուզում արտահայտել՝ մնալով, իհարկե, բարեկրթության սահմաններում: Թե այդ բարեկրթությունն այդ օրինավոր ժողովրդին չզսպեր, մեր բանահյուսությունն ու խոսակցական լեզուն կզարդարվեին աշխարհում չտեսնված հայհոյանքների նոր խոսքերով ու նոր ոճով:
Դու ողորմելի ես արդեն, և էլ ո՛չ մեկին հետաքրքիր չես…

Հովհաննես Պապիկյան

Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS