«Բանը հասել է այնտեղ, որ այն մարդը, ով Լեռնային Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից և բանակցությունները տեղափոխել Հայաստան-Ադրբեջան հարթություն, մեզ մեղադրում է նրանում, որ Ղարա-բաղի հարցը տարածքային վեճի կոնտեքստ է ստացել մեր վարած քաղաքականության պատճառով»,- այս մասին այսօր հեռուսաուղերձի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հարցը տարածքային վեճի կոնտեքստ ստացել է այն ժամանակ, երբ Հայաստանն սկսեց բանակցել Ղարաբաղի փոխարեն, իսկ դա տեղի է ունեցել ավելի քան քսան տարի առաջ:«Մեզ մեղա-դրում են նրանում, որ միջազգային հանրությունը Ադրբեջանի այս տարվա ագրեսիան ընդդեմ Ղարաբաղի ըն-կալել է որպես սեփական տարածքային ամբողջականության վերականգնում:
Ու այս մեղադրանքը հնչեցնում է մի մարդ, ում կառավարման օրոք, երբ միջազգային հանրությունը Հայստանին մեղադրում էր փաստաթղթավորված Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մեջ, ինքը հայ հանրությանը բա-ցատրում էր, որ դրանում ոչ մի վտանգավոր բան չկա, որովհետև, երբ մտնում ես օդանավի զուգարան և փա-կում դուռը, գրվում է occupied, այնպես որ օկուպացված բառի մեջ ոչ մի սարսափազդու բան չկա»,- նշեց վար-չապետը:
