Ինչո՞ւ է անհրաժեշտ քնել ութ ժամից ոչ պակաս և ինչ հիվանդություններ կարող է առաջացնել ոչ բավարար քունը

Առանց քնի հնարավոր չէ ապրել, և մարդն իր կյանքի մոտ մեկ երրորդն անց է կացնում քնելով:  Ճիշտ քնի արդյունքում ձևավորվում է երիտասարդացման ցիկլը, որը շատ կարևոր է մարդու առողջության և բարեկեցության համար։

Հենրի Ֆորդի հիվանդանոցի մասնագետներն անցկացրել են հետազոտություն՝ պարզելու համար, արդյո՞ք մարդուն անհրաժեշտ է ութ ժամից ոչ պակաս առողջ քուն:

Արդյունքում պարզվել է, որ իրոք ութ ժամ ձգվող քունն ունի շատ կարևոր նշանակություն օրգանիզմի համար:Այն ամբողջովին վերականգնում է ծախսված էներգիան, լավացնում ինքնազգացողությունը:Քունը օգնում է վերականգնել  ուղեղի գործունեությունը, մարմնի հյուսվածքներն ու բջիջները, հանգստացնում է նյարդային համակարգը: Մասնագետների կարծիքով՝ ամուր քնի ժամանակ կարգավորվում է հորմոնալ ֆոնը:

Ոչ բավարար քունը առաջացնում է հոգնածություն, վատ տրամադրություն, ուշադրությունը պահպանելու և կենտրոնանալու դժվարություններ, նույնիսկ նպաստում է առողջական խնդիրների ի հայտ գալուն:

Այնպես որ, ինչքան էլ աշխատանքն ու   ծանրաբեռնվածությունը շատ լինի, աշխատեք քնել ութ ժամից ոչ պակաս:

Նյութը հրապարակման պատրաստեց goodlookingnews.ru

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS