Ինչպես գնել որակյալ ընկույզ, ինչին պետք է ուշադրություն դարձնել՝ փողը քամուն չտալու համար

Երբեմն պատահում է, որ գնած ընկույզը որակյալ չէ: Նրանք ովքեր ճանաչում են լավ ընկույզը երբեք չեն խաբնվում ընկույզ գնելիս: Չնայած այն բանին, որ վաճառողները միաբերան հավատացնում են, որ իրենց ընկույզը որակյալ է ու ամենալավը, այնումենայնիվ միշտ չէ, որ նրանց պնդումները համապատասխանում են իրականությանը:

Ահա թե ինչպես կարելի է առաջին իսկ հայացքից տարբերել որակյալ ընկույզը՝ փողը քամուն չտալու համար:

Նախ, ընկույզի բերքահավաքը լինում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Վաղ աշնանը գնած ընկույզը թարմ է լինում, պարկով գնելու դեպքում լրացուցիչ չորացնելու կարիք ունի:

Երբեմն խորամանակ վաճառողները խոնավացնում են նախորդ տարվա ընկույզը՝ մի քանի ժամ թողնելով ջրի մեջ: Այդ խաբեությունը կարելի է պարզել շատ հեշտ եղանակով: Պարկի միջնամասից մի քանի ընկույզ վերցրեք և հոտ քաշեք: Նախորդ տարվա ընկույզը ունենում է խոնավության հոտ, ինչը խիստ տարբերվում է թարմ ընկույզի հոտից:

Թարմ ընկույզի միջուկը չափավոր խոնավ է, հաճելի համ ունի և չունի դառնություն:

Բարձր որակի մասին վկայում է կեղևը: Հաստ կեղև ունեցող ընկույզի միջուկը դժվարությամբ է դուրս գալիս, երբեմն պարզապես հնարավոր չի լինում այն դդուրս բերել: Այդպիսի ընկույզը համարվում է խոտան, գնելիս ստացվում է, որ դուք վճարում եք հաստ կեղևի համար: Այդպիսի ընկույզը համեմատաբար փոքր է, ծանր է և սուր ծայր ունի: Համոզվելու համար փորձեք գնելիս կոտրել ձեռքով: Եթե կեղևի չի «հանձնվում» կամ բաժանվում է երկու մասի, այդպիսի ընկույզ գնել խորհուրդ չի տրվում:

Նախորդ տարվա ընկույզը ունի մուգ կեղև յուրահատուկ հոտով: Այդպիսի ընկույզը թեթև քաշ ունի, քանի որ ժամանակի ընթացքում միջուկը չորացել է: Այդպիսի ընկույզը ճանաչելու համար մի քանի ընկույզ թափահարեք ականջի մոտ, եթե թափահարելիս լսվում է, ինչպես է միջուկը հարվածում կեղևին, ապա պետք չէ գնել:

Երբեմն հին ընկույզը լվանում են սպիտակեցնող միջոցով և չորացնում են, որպեսզի մարքվի բորբոսը և չեզոքացվի ծանր հոտը՝ գնորդին մոլորության մեջ գցելու համար:

Թարմ ընկույզն ունի բաց կեղև, թափահարելիս միջուկը չի տեղաշարժվում, այն ունի չափավոր քաշ. ոչ ծանր է, ոչ էլ թեթև:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS