Ինչպես եք բռնում բջջային հեռախոսը: Դա շատ բան կբացահայտի Ձեր մասին

Գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես են մարդիկ բռնում հեռախոսը ու դա համադրել են մարդու բնավորության գծերի հետ:

Կա 4 հիմնական տարբերակ ու դրանցից յուրաքանչյուրը համապատասխանում է բնավորության հետ:

Ա. Բռնում եք մեկ ձեռքով, թվերը հավաքում են բութ մատով

Խոսում է ձեր բազմազբաղ լինելու մասին: Դուք կազմակերպված եք, գիտեք ձեր լավն ու վատը: Ավելի շատ սիրում եք խոսել, քան լսել, բայց հատուկ ոչ մեկին չեք վիրավորում:

Տարբերում եք իսկական սերը կեղծից: Ձեր կեսի համար պատրաստ եք ամեն ինչի:

Բ. Պահում եք հեռախոսը երկու ձեռքով, հավաքում թվերը մեկ բութ մատով

Դուք պաշտպանության, ուշադրության ու հոգատարության կարիք ունեք:

Դուք հաճույքով չեք արտահայտում զգացմունքները, այդ պատճառով էլ ձեր զուգընկերը կարող է սիրո պակաս զգալ: Ավելի մեղմ եղեք, մի ամաչեք ձեր զգացմունքները մարդկանց ցույց տալ:

Գ. Պահում եք հեռախոսը երկու ձեռքով, հավաքում թվերը երկու բութ մատերով

Դուք հաճախ եք վախենում ու անհանգստանում: Ձեզ անհրաժեշտ է զուգընկեր, ով կհասկանա ձեզ 100 տոկոսով: Հուսալի մարդու աջակցությունից դուք վստահություն եք ձեռք բերում:

Դուք կսիրեք ձեր ընտրյալին ամբոջ սրտով եւ հեշտությամբ կմոռանաք անցյալը:

Դ. Հեռախոսը բռնում եք մեկ ձեռքով, հավաքում տառերը մյուս ձեռքի ցուցամատով

Դուք լուռ ու հավասարակշռված մարդ եք: Պատրաստ եք մյուսների համար զոհել ամեն ինչ: Չեք սիրում ամբոխ, նախընտրում եք հանգիստ ու ծանոթ վայրեր:

Տանել չեք կարող մտերիմ մարդկանց արցունքները: Նրանց սխալները ներում եք ռեկորդային արագությամբ:

Ո՞ր տարբերակն է համապատասխանում ձեզ: Նշեք մեկնաբանություններում, տեսնենք, որ տարբերակի բնավորությունն է գերիշխում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS