Ինչպես պետք է պաշտպանվեք ուրիշի բացասական էներգիայից

Շրջապատի բացասական էներգիայի զոհը չդառնալը հոգեւոր մեծ հմտություններ է պահանջում:

Էմպատիան մյուսների զգացմունքները հասկանալն ու զգալն է: Լինել էմպատ, նշանակում է կլանել շրջապատի ցան ու հոգսը, իսկ դա բացասական կազդի ձեզ վրա:

Եթե բացասական էներգիայով մարդու հետ գտնվում եք մի սենյակում, ապա զգացել եք , թե որքան թունավոր կարող է լինել մթնոլորտը:

Ահա 5 միջոց մյուսների բացասական ազդեցությունից պաշտպանվելու համար:

  1. Հիշեք, դուք չեք կարող բոլորին բավարարել բոլորի պահանջները:

Եթե ինչ-որ մեկը դժգոհ է ձեզնից, մի փորձեք դուր գալ նրան: Դա ձեզնից մեծ էներգիա կխլի, եւ դուք էներգետիկ կախման մեջ կլինեք նրան կարծիքից: Բոլորը չէ, որ պետք է սիրեն ձեզ: Ինքներդ սիրեք ձեզ եւ կստեղծեք ուժային դաշտ, որը կպաշտպանի մյուսների կարծիքից: Հիշեք նաեւ, որ դուք չեք կարող բոլորին փոխել: Լավագույն բանը, որ կարող եք անել, պարզապես նրանց բացասական էներգիան չկլանելն է:

  1. Զգուշությամբ ներս թողեք ձեր կյանք այլ մարդկանց:

Ձեր մարմինը, խելքը եւ անմիջական շրջապատը ձեր տաճարն է: Ո՞ւմ կհրավիրեք այնտեղ: Դուռը բաց է բոլորի՞ համար: Նրանք պետք է մաքրե՞ն ոտքերը մտնելուց առաջ, թե՞ սովորական բան է, ձեր ոգին կեղտոտելը: Մի անգամ մարդուն մի կտոր հաց ես տալիս, հաջորդ օրը ամբողջ հացն է ուզում եւ այդպես շարունակ: Լավ է առատաձեռն լինելը, բայց կա մի նուրբ սահման, որը չպետք է խախտել, որպեսզի ձեզ չտրորեն: Սովորեք ասել «ոչ» եւ մի նեղվեք դրանից:

  1. Ուշադրություն մի դարձրեք սրիկաներին

Մակաբույծը տիրոջ կարիք ունի գոյատեւելու համար: Էներգետիկ վամպիրները կարող են գողանալ ձեր էներգիան: Ընկերական ուսը լավ բան է, բայց կրկին չափի մասին չպետք է մոռանալ:

  1. Մոտ եղեք բնությանը

Եղեք բնության գրկում, հանգստացեք, շնչեք: Թույլ մի տվեք մարդկանց փչացնել ձեր տրամադրությունը:

  1. Ձեր մտքերի ու զգացմունքների պատասխանատվությունը վերցրեք ձերզ վրա:

Այն, թե ինչպես եք ձեզ զգում, ձեր պատասխանատվության տակ է: Ձեզ հանդիպող մարդիկ փորձություն են : Դուք ձեզ ավելի ուժեղ եք ընկալում, քան մյուսները: Ոչ մեկն իրավունք  չունի իշխելու ձեզ: Մյուսների բացասական էներգիայից պաշտպանվելու իտությունը սկսվում է սեփական անձը սիրելուց: Հիշեք, որ դուք արժանի եք երջանկության: Դուք ինքներդ եք ձեր էներգետիկ վիճակի հեղինակը:

Թարգմանությունը կատարվել է www.nastroy.net կայքից:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS